Ընդդիմադիրները չեն տեսնում Սերժ Սարգսյանի շահագրգռությունը «Մարտի 1»-ի քննությունը խոչընդոտելու մեջ

Լուրեր

12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
Բոլորը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը երբեք Սերժ Սարգսյանին չի մեղադրի «Մարտի 1»-ի չբացահայտմամբ շահագրգիռ լինելու մեջ։ Ինչո՞ւ չի բացահայտվում «Մարտի 1»-ը։ Իրավաբան պատգամավորը չգիտի։ Սակայն քաղաքական որևէ խոչընդոտի մասին նա չի կարող խոսել։ Դիցուք՝ չի կարող ասել նաև, որ Հանրապետական կուսակցությունն է շահագրգռված, որ չբացահայտվի, թե ովքեր 10 տարի առաջ մարտի 1-ի գիշերը կրակեցին և սպանեցին 10 հոգու։

«Չի կարելի մի ամբողջ կուսակցությանը փաստորեն մեղադրել հանցագործության կոծկելու մեջ»,- ասում է Պետրոսյանը։ Այս մարդը չի պատասխանում նաև այն հարցին, թե արդյո՞ք անկախ է մեր դատական իշխանությունը։ Նա կասի, որ դատարանները փորձում են անկախ լինել, կպնդի, որ լիարժեք անկախ չեն։ Բայց նույնը չի ասի Սահմանադրական դատարանի մասին, որը արտակարգ դրության օրերին օրինական ճանաչեց 10 սպանությունների սկիզբ դարձած նախագահի ընտրությունները.«Հիմա ես ասում եմ, որ դատարանները լիարժեք անկախ չեն, բայց ես չեմ ասում, որ այդ գործով ՍԴ-ն անկախ չէր»։

Եթե նույնիսկ Հայաստանում կա որևէ մեկը, որը չի ուզում, որ «Մարտի 1»-ի սպանությունների մասին հայտնի դառնա ամբողջ ճշմարտությունը, Գևորգ Պետրոսյանը նրան չգիտի:

«Դուք ընդդիմադի՞ր պատգամավոր եք»,- հարցնում ենք պարոն Պետրոսյանին։ «Իհարկե»,-առանց երկար մտածելու ասում է նա։

«Ելք» խմբակցության ներկայացուցչին նույն հարցը տալու կարիք չկա։ Հենց այդ խմբակցությունն է խորհրդարանում նախաձեռնել «Մարտի 1»-ի չբացահայտմանը վերաբերող լսումները։ Գևորգ Գորգիսյանը կդժվարանա ասել, որ Սերժ Սարգսյանը շահագրգռված է «Մարտի 1»-ի չբացահայտումով․ «Մենք ունենք փաստ, որ քննություն է գնում և որևէ արդյունք չունենք, ով է խանգարում, ով չի խանգարում, չեմ կարող ասել»։

Ընդդիմադիր պատգամավորը տեսնում է, որ կա միտում գործը ձգձգելու և գուցե նաև կոծկելու։ Ըստ նրա, «Մարտի 1»-ի բացահայտումը Հանրապետականին կօգնի ազատվել կարևոր բեռից․ «Իրենք պետք է քայլեր ձեռնարկեն, առաջին հերթին քաղաքական ճիշտ գնահատականներ տան կատարվածին, մեղավորներին գտնեն և պատժեն և դրանից հետո Հանրապետական կուսակցությունը հնարավորություն կունենա ներկայանալու որպես այդ իրողություններին ոչ մեղսակից կառույց»։

 

Մհեր Արշակյան