Ես ամաչում եմ Հայաստանը երբևէ կառավարած ու կառավարող լիդերների բառամթերքից․ Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
Բոլորը

Որպես ՀՀ քաղաքացի ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործած բառամթերքի համար: Այսօր հրավիրվածասուլիսում այս մասին հայտարարեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

«Ես, որպես ՀՀ քաղաքացի, ամաչում եմ, որ Հայաստանը երբևէ կառավարած և Հայաստանը կառավարող քաղաքական լիդերների կողմից նրանց միջև այսպիսի տոնայնության շեշտադրումներով, վիրավորանքներով այսպիսի տրամադրվածությամբ քարոզարշավ է ընթանում: Մենք պետք է իսկապես սթափվենք այդպիսի տրամադրվածությամբ լսելու այդ մարդկանց, որովհետև այդ մարդկանց քարոզչությունը ինձ բերել է մի համոզման, որ դժբախտաբար,այդ մարդիկ կորցրել են բանականության և բարոյականության թույլատրելի կամ հատելի սահմանը: Ինձ համար ընդհանրապես անընդունելի և դատապարտելի է հայ ժողովրդի հետ նման շեշտադրումներով խոսելը:

Ինձ համար Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը, նրանց օգտագործած բառամթերքը անհասկանալի ու դատապարտելի է, բայց ես հիմա իմ խոսքն ուզում եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին:

Նիկո՛լ, դուք պաշտոնապես զբաղեցնում եք ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի աթոռը: Չի սազում, մեր ժողովրդին պատիվ չի բերում այդպիսի տոնայնությամբ, այդպիսի շեշտադրումներով հանդես գալ:

3 տարի ժամանակ ունեիք, որ այսօրվա քաղաքական դիակներին վերակենդանացնելու փոխարեն նրանց պատասխանատվության հարցը լուծեիք, ՀՀ-ում վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր»:

Մանրամասները՝ տեսանյութում: