Հադրութցի երեխաների համար Ստեփանակերտում մանկապարտեզ կբացվի

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հադրութից տեղահանված ընտանիքների երեխաների համար Ստեփանակերտում մանկապարտեզ կբացվի։ Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։

« Մանկապարտեզի համար շենքը վարձակալում է պետությունը։Հաստատության գործունեությունը ևս կապահովվի պետության միջոցներով։ Կառավարության համապատասխան որոշումն արդեն կա։ Նախարարությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»,- ասել է նախարարը։

«Արցախպրես»-ի հետ զրույցում ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը նշել է, որ մանկապարտեզի գույքի ձեռքբերումը կհովանավորի Մայր աթոռը։ «Շնորհակալ ենք Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ֊ին այս դժվարին ու ծանր օրերին Արցախի ու արցախցու կողքին լինելու հաստատակամության համար։ Վեհափառն իր օրհնությունը բերեց իմ և ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խնդրանքին՝ հովանավորելու առաջիկայում Ստեփանակերտում բացվող Հադրութի «Դիզակ» մանկապարտեզի գույքի ձեռքբերումը»,֊ ասաց Ա.Սիմոնյանը և կարևորեց, որ մանկապարտեզի հադրութեցի 125 սաներն ու ուսուցչական կազմը կշարունակեն աշխատել միասին։

«Շնորհակալ ենք ՀԲԸՄ ողջ ընտանիքին և միության նախագահ Պերճ Սեդրակյանին այս անձնվեր քայլի համար․նաև Արցախի թեմին և թեմակալ առաջնորդ՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին իր անձնվեր ծառայության, Արցախի հոգսերով ապրելու և արցախցիներին նեկցուկ լինելու համար»,֊ հավելեց նա։