Հայաստանը զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային սպառնալիքների դեմ պայքարի կարողությունները

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 8-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) պատվիրակությանը՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրի ղեկավար Աբզելա Թեոբալդի գլխավորությամբ. տեղեկացնում են ՀՀ ԱԻն-ից:

Հանդիպման նպատակն էր քննարկել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ ՓԾ կարողություններն այդ զենքերի կիրառմանն արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում:

Ծրագիրը կնպաստի Հայաստանում կենսաբանական սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման կարողությունների զարգացմանը:

Արմեն Գասպարյանը նշել է, որ նման ծրագրերն ուղղված են մարդու անվտանգության ապահովմանը, սակայն հաջող արդյունք գրանցելու համար անհրաժեշտ է թիմային, միասնական աշխատանք: Փրկարար ծառայության տնօրենը միաժամանակ վստահեցրել է, որ ԱԻ նախարարությունն ամենայն պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ է մոտենում համագործակցության ծրագրին:

Աբզելա Թեոբալդն իր հերթին նշել է, որ մեծ ջանքեր կգործադրեն ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար: Նա տեղեկացրել է, որ սույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստան կհասնեն քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային ոլորտում աշխատանքների համար հատուկ սարքեր: Նախատեսվում է լավագույն հրահանգիչների ներգրավում՝ անձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակն ապահովելու համար:

Անձնակազմի վերապատրաստումը կարևորել է նաև Արմեն Գասպարյանը: Ըստ նրա, գույքային համալրմանը զուգահեռ կարևոր է նաև դրանք շահագործողների գիտելիքների մակարդակի բարձրացումը:

Պատվիրակության անդամներն ԱԻ ՓԾ տնօրենին նաև տեղեկացրել են, որ շուտով կսկսեն մարզային այցելություններ: