Տաթևիկ Գրիգորյանի նյարդերը տեղի տվեցին. դատական նիստը հետաձգվեց

Լուրեր

12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց:

Տիգրան Եգորյանի և մյուս փաստաբանների այսօրվա ինքնաբացարկի միջնորդությունից հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նյարդերը տեղի տվեցին։ Նա վերադառնալով խորհրդակցական դահլիճից հայտարարեց, որ մերժում է ինքնաբացարկի միջնորդությունը: Նրա որոշմամբ նիստին ներկա աջակիցները պետք է հեռացվեին, վերջիններս. սակայն, չէին ենթարկվել այս պահանջին և եկել էին դահլիճ: Տաթևիկ Գրիգորյանը նշեց, որ իր պահանջն անհապաղ պետք է իրականացվի: Սակայն որպեսզի դահլիճում քաշքշուկ չառաջանա, դատավորը հետաձգեց նիստը: Տաթևիկ Գրիգորյանն այնքան էր հուզվել, որ մոռացավ հայտնել, թե հաջորդ դատական նիստը երբ կկայանա: Նա վեր կացավ ու լքեց դահլիճը:

Նշենք, որ երբ Տաթևիկ Գրիգորյանը հրապարակում էր սանկցիայի ենթարկված քաղաքացիների ցանկը, նա հնչեցրել էր մի մարդու անուն, որը նիստերի դահլիճում չէր: Այս մասին ասաց փաստաբան Նինա Կարապետյանցը. «Դուք կարդացել եք մի մարդու անուն, որն առավոտյան հինգ րոպեով մտել է դահլիճ ու դուրս եկել»:

Այս հայտարարությանը, սակայն, դատավորն ուշադրություն չդարձրեց: Դատավորի նման որոշման պատճառը, հիշեցնենք, այսօր դատական նիստի մասնակիցների ակտիվությունն էր: Նրանք ծափահարում էին Տիգրան Եգորյանին, երբ նա դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց: Փաստաբանը Տաթևիկ Գրիգորյանին անհարմար վիճակի մեջ դրեց՝ հիշեցնելով դատավարության առաջին օրերից մինչև հիմա դատավորի իրականացրած գործողությունները: Եգորյանը Տաթևիկ Գրիգորյանին ասաց, որ նա կատարում է հանձնարարական, ինչպես «Սասնա ծռերի» դատավորները, սակայն այն տարբերությամբ, որ այնտեղ դատավորներն ավելի մեղմ են:

Այդ ողջ ընթացքում դահլիճից հնչում էին ծափահարություններ, քաղաքացիները վանկարկում էին՝ «բա-ցարկ», «հե-ռա-ցիր»: Բուռն էին արձագանքները նաև մեղադրողի ելույթի ժամանակ, նրա խոսքին զուգահեռ տարբեր ռեպլիկներ էին հնչում. «այսքան երիտասարդ և այդքան փչացած», «ծախված» և այլն:

Նշենք, որ այս գործով նիստերը մոտենում են իրենց ավարտին: Հաջորդ դատական նիստին կհնչեն գործով վերջին երեք ամբաստանյալների պաշտպանական ճառերը:

Լիլիթ Շաբոյան