Մաքուր էներգիայի արտադրությանը զարկ տալու Բայդենի նպատակը մեծապես կախված է ատոմակայաններից

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

ԱՄՆ-ում գործող ատոմային մոտ հարյուր կայանները լիովին բավարար են, որպեսզի իրականություն դառնա ջերմոցային գազերի արտանետումները էապես կրճատելու մասին նախագահ Ջո Բայդենի խոստումը: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը՝ վկայակոչելով կլիմայական հարցերով Բայդենի խորհրդական Ջինա ՄաքՔարթիին:

Մեկ գիգավատ հզորությամբ ռեակտորի արտադրած էլեկտրաէներգիան արտադրելու համար այսօր պահանջվում են արեգակնային բազում վահանակներ ու քամու տուրբիններ, որոնք մի քանի հարյուր անգամ ավելի մեծ տարածք են զբաղեցնում, քան սովորական որեւէ ատոմակայան:

Ինչպես Dominion Energy ընկերության տնօրեն Դեն Ստոդարդն է ասում, չգիտես ինչու, այսօր մեծ ուշադրություն չի դարձվում ածխաթթու գազեր չարտանետող միջուկայն էներգիայի վրա: «Մենք այս առումով շատ բան ունենք պատմելու»,- ասում է նա:

Շրջակա միջավայրի պահպանության հարցերով խմբերն արդեն մի քանի տասնամյակ են նախազգուշացնում միջուկային էներգիայի վտանգների մասին, հիշեցնելով ԱՄՆ-ում, Ուկրաինայում եւ Ճապոնիայում տեղի ունեցած աղետները: Սակայն Գրինփիսը, որն այս պայքարում երկար ժամանակ էր զբաղեցնում գլխավոր դերը, այսօր այլեւս գործուն պայքար չի մղում ընդդեմ ԱՄՆ-ում գործող ատոմակայանների, սակայն Բայդենի վարչակազմին կոչ է անում ատոմակայանների վրայից ուշադրությունը շեղել դեպի վերարտադրվող էներգիայի տնտեսություն:

Միջուկային էներգիայի բնագավառի մասնագետները սա համարում են հնացած մոտեցում ու մտածողություն:

Դեն Ստոդարդի խոսքերով, այս ատոմակայանները, որոնցից շատերն ունեն հիսուն տարվա պատմություն, միշտ էլ եղել են ապահով ու վստահելի: «ԱՄՆ-ում միջուկային արդյունաբերությունը անվտանգության եւ վստահելիության հարցերում չափազանց մեծ գնահատականի է արժանացել»,- ասում է նա:

Սակայն այս կայանները չեն կառուցվել մշտապես ու անվերջ գործելու համար: Իսկ այս պահին ԱՄՆ-ում կառուցվում են միայն մի քանի նոր ատոմակայաններ: Այնպես որ, եթե հների աշխատանքը դադարեցվի, մաքուր էներգիայի արտադրությանը զարկ տալու Բայդենի նպատակը կարող է ցնդել հօդս: