Պակիստանում ուղևորատար 2 գնացք է բախվել․ կա 30 զոհ, 50 վիրավոր

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Պակիստանի հարավ-արևելքում բախվել է ուղևորատար 2 գնացք, առնվազն 30 մարդ զոհվել է։ Կան տասնյակ տուժածներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Տեղի իշխանությունները հայտնել են, որ Սինդ նահանգում Կարաչիից ուղևորվող գնացքը դուրս է եկել ռելսերից ու հայտնվել է այլ ճանապարհի վրա։ Երկրորդ գնացքը, որը ընթացել է Ռավալպինդից ու լիքն  է եղել ուղևորներով, բախվել է նրա հետ ու շուռ եկել։

Ութ վագոն ավիրվել է, ինչը դժվարացնում է արգելափակված ուղևորներին հասնելիությունը: Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ շրջվել է 14 վագոն։

Իշխանությունները հայտնում են, որ առնվազն 30 մարդ զոհվել է, ևս 50-ը՝ վիրավորվել։

Bloomberg գործակալությունը, հղում անելով տեղի իշխանություններին, գրում է, որ զոհերի թիվը հասնում է 35-ի:
Փրկարարները տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Նրանցից ոմանք գտնվում են ծանր վիճակում:

Փրկարարները փորձում են հասնել այն վագոնին, որում ենթադրաբար արգելափակված է 25 մարդ:
Վերջին տարիներին Պակիստանում տեղի են ունեցել մի քանի երկաթուղային վթարներ:

 

Տաթև Ֆռանգյան