Գլխավոր դատախազը հանդիպում կկազմակերպի գերեվարվածների հարազատների հետ․ Նազելի Բաղդասարյան

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Հայ ռազմագերիների նկատմամբ Բաքվում մեկնարկած դատավարական գործընթացը հերթական ապօրինությունն է, որն ի ցույց աշխարհի ներկայացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքկան ղեկավարությունը:Հարցի հետ կապված այսօր քննարկում ենք ունեցել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, ով օրերս է վերադարձել Ռուսաստանից։Պրն. Դավթյանը իր ռուս գործընկերոջ ՝ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ գերեվարված մեր հայրենակիցների հարցը ևս քննարկել է։ Գլխավոր դատախազը փոխանցեց, որ առաջիկա օրերին դատախազության կողմից հանդիպում կկազմակերպվի գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հետ՝ հուզող որոշ հարցերի պարզաբանում տալու համար։

Չնայած այն հանգամանքի, որ նախորդող օրերին Հայաստանի ԱԳՆ-ն արդեն իսկ արձագանքել է և նշել է այս գործընթացի խայտառակ էությունը, հարկ եմ համարում տեղեկացնել, որ, որպես Ազգային ժողովի պատգամավոր, նախորդող օրերին դիմել եմ մի քանի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների՝ խնդրելով իրականացնել վերահսկողություն այս գործընթացի նկատմամբ:Եւս մեկ անգամ արձանագրենք, որ նմանօրինակ վարքագծով Ադրբեջանը ձգձգում է և փորձում է արդարացում գտնել, որի հիմքով էլ հայ գերեվարված անձանց վերադարձը չի իրականացվում»։