ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Կան հավերժական կոալիցիոներներ, որոնք սպասում են` մեկի պոչից կպչեն ու պորտֆելներ ստանան. Վահան Արծրունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
Բոլորը

«Դիակների ոչ պատշաճ պահպանումը ոչ միայն նեղ բժշկական էթիկայի, այլև հասարակական և հանրային բարոյաբանության խնդիր է, որն այս վերջին երեք տարվա ընթացքում անտեսված է եղել և հասել է կուլմինացիայի»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին` անդրադառնալով Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիակների և մասունքների ոչ պատշաճ պահպանման փաստին:

Նրա խոսքով՝ դա պարզ, մարդկային, հումանիստական  հասկացություններից  դուրս երևույթ է. «Երբ համընդհանուր դեստրուկտիվ գործելաոճով մարդիկ գալիս են իշխանության, հասարակական մակարդակում տեսնում ենք դրա արտահայտությունը. բարոյալքում՝ բոլոր հնարավոր չափանիշներով»:

Վահան Արծրունու համոզմամբ՝ իշխանության գալու համար հիմա Հայաստանում իդեալական մթնոլորտ է։

«Կարող ես լուրջ գումարներ ներդնելով` թոզ փչել ժողովրդի աչքերին և գալ իշխանության: Կարդալով կուսակցությունների, դաշինքների նախընտրական ծրագրերը` զարմանում եմ. եթե այդ բարեփումները ձեր մտքին կար, ինչու՞ դրանք չէիք իրականացնում, երբ երկրի ղեկին էիք»,- ասում է նա։

Կոմպոզիտորը շեշտում է՝ մարդիկ, որոնք պաշտոնական դիրքը չարաշահել են հարստանալով` նորից իշխանության գալու հայտ են ներկայացնում. «Հանրությունը պետք է ինքն իրեն հարցնի. «Ի՞նչ չեմ տեսել այս մարդուց, որ հիմա պետք է տեսնեմ»: Բավական է թարմացնել հիշողությունը, և ամեն բան տեղը կընկնի»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ հարկավոր է առանձին ուշադրություն դարձնել առաջադրված քաղաքական ուժերի թիմերին. «Կան հավերժական կոալիցիոներներ, ընդ որում՝ պատմական հսկայական փորձ ունեցող կուսակցությունների շրջանում, որոնք սպասում են հարմար պահի, որ մեկի պոչից կպչեն ու պորտֆելներ ստանան»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան