Ընտրակաշառքի, քվեարկության բացահայտման պարտադրանքի ահազանգեր ենք ստանում․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.01.2025 | 21:53
Մատուցվեց Սուրբ ծննդյան ճրագալույցի պատարագ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.01.2025 | 21:00
Հայ մարդը, լինելով ստեղծագործ, ինչո՞ւ է հաճախ կլանվում օտարի կողմից. ապաքաղաքական զրույց Սեդրակ Երկանյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 20:00
Լուրջ հետընթաց է արձանագրվել 2024-ին ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 19:21
Լարսը փակ է բեռնատարների համար
05.01.2025 | 19:00
Աղմկոտ ձերբակալություն, բուհերի փակման վտանգ, «Գոյ»-ը՝ փողոցում. 2024-ի «կուլտուրական» սկանդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 18:19
Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 17:51
Գերմանիայում եղանակային վատ պայմանների պատճառով տասնյակ չվերթեր են չեղարկվել
05.01.2025 | 16:08
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է
05.01.2025 | 15:30
Այսօր կկատարվի Ճրագալույցի Սուրբ պատարագ
05.01.2025 | 14:42
Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով
05.01.2025 | 13:53
Ո՞րն է այն դասը, որ քաղել ենք. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 13:28
12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար
05.01.2025 | 12:46
Առաջիկա գիշերը և առավոտյան ՀՀ ողջ տարածքում սպասվում է ձյուն
05.01.2025 | 12:24
2024թ․-ին կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց․ Խուդաթյան
05.01.2025 | 12:06
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 5-ի դրությամբ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հետ։

-Մինչ ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ ձեր ստացած ահազանգերին անդրադառնալը, ներկայացրեք, թե ինչ ուժերով եք դիտորդություն իրականացնելու, ինչ ռեսուրսներ ունեք դիտորդություն իրականացնելու համար:

-Մենք նախատեսում ենք «Անկախ դիտորդ» դաշինքով իրականացնել ավելի քան 500 հոգանոց առաքելություն, որը բավականին բազմաբաղադրիչ է: Դիտորդ ասելով՝ պատկերացնում ենք միայն ընտրատեղամասում դիտորդ, բայց ժամանակի ընթացքում դիտորդության բաղադրիչները շատացել են: Մենք իրականացնում ենք նաև մեդիամոնիթորինգ, քարոզարշավի դիտորդություն, վարչական դատարանի մոնիթորինգ, իրավապահ մարմինների մոնիթորինգ: Մենք նախատեսում ենք ունենալ և շրջիկ և տեղամասերում նստած դիտորդներ… Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ապացուցելու, որ անկողմնակալ ենք և ազնիվ…

-Վարչական ռեսուրսի կիրառման ինչ դեպքեր են արձանագրվել և որ ուժերի կողմից:

-Կիրառվել է ոչ միայն ՔՊ-ի կողմից, էլի ուժեր կան: Վարչական ռեսուրսներ կարող են չարաշահել այն ուժերը, որոնք ունեն վարչական ռեսուրսներ: Բայց մենք այժմ ավելի լուրջ խախտումների ահազանգեր ենք ստանում՝ ընտրակաշառքի մասով, քվեարկության գաղտնիության բացահայտման պարտադրանքի մասով, հիմնականում դրանց փոքր մասը կապված է «Պատիվ ունեմ» դաշինքի հետ և առյուծի բաժինը՝ մեծ մասը «Հայաստան» դաշինքի հետ: Տարբեր մարզերից ունենք ահազանգեր, ընդ որում՝ դրսևորումները տարբեր են:Ահազանգեր ունենք Սյունիքի մարզից, Արմավիրի մարզից, Լոռվա մարզից:

-Ինչի մասի՞ն են հիմնականում ահազանգում:

-Հիմա լոռվա մարզից ունենք թե՛ «Պպատիվ ունեմ» դաշինքի, և թե «Հայաստան» դաշինքի մասով, Երևանից ունենք ահազանգեր և այլն: Հիմնականում տարբեր դրսևորումներ են լինում, այսինքն՝ այն ահազանգերը որոնք մենք ստանում ենք, դրանք այն մասին են, որ ընտրակաշառքի խոստում կամ շտաբերում և այլ կազմակերպություններում մարդկանց աշխատանքի տեղավորման խոստումներ են լինում՝ բայց առանց աշխատանքի պարտավորության, այսինքն՝ աշխատավարձի տեսքով են ընտրակաշառքն առաջարկում:

-Իսկ ինչպե՞ս ենք հասկանում՝ դա ձևակա՞ն է, թե՞ ոչ:

-Դա ակնհայտ երևում է, որովհետև մարդիկ չեն աշխատում, ոչինչ չեն անում:

-Իսկ միգուցե գործատուն համաձայն է, որ նրանք պարապուրդի մատնվեն և ոչինչ չանեն:

-Իհարկե համաձայն է: Գործատուն դրա դիմաց քվե է ակնկալում:

-Իսկ ինչպես ենք բացահայտում, որ դրանք ձևական են

-Ցանկացած նման հանցագործություն դժվար բացահայտելի է և դժվար ապացուցելի է, սա ավելի շատ իրավապահ մարմինների ֆունկցիան է, մենք մեր վրա չպետք է վերցնենք քրեական ոստիկանության քննչական կոմիտեի, հատուկ քնչական ծառայության ֆունկցիաները, այսինքն՝ դա մերը չէ: Մեր մասով մենք պետք է տեսնենք, թե ինչ երևույթներ են տեղի ունենում և ազնվությամբ ասենք հանրությանն այդ մասին: Երբ ունենում ենք ճշգրիտ տվյալներ, որ կարծում ենք իրավապահներին կարող են օգտակար լինել, փոխանցում ենք նրանց, և հետո տեսնում ենք, թե իրավապահները, դրա հետ կապված, ինչ արեցին:

-Իսկ ովքե՞ր են ներառված այդ ընտրակաշառքների բաժանման, վարչական ռեսուրսների կիրառման մեջ:

-Տարբեր անձինք են, մի մասի անունները հանրությանը լավ հայտնի են, նախկինում նրանց մասին ինչ-որ տեղեկություններ ստացել ենք, նրանք առնվազն միջին ռանգի պաշտոնյաներ են եղել: Մեծ

Հիմա կարող եք անուններ հնչեցնել

Ոչ ես հիմա անուններ չեմ հնչեցնի, մի շատ պարզ պատճառով որ մենք այդ տեղեկություները փոխանցել ենք իրավապահներին և նրանք փորձելու են ինչ-որ բան անել, եթե կարողանան, հանրությունն էլ կիմանա, եթե ոչ ապա հանրությանը կներկայացնենք այն, ինչ որ մենք ունենք, բայց նորից եմ ասում՝ մեծ մասը վերաբերվում է «Հայաստան» դաշինքին և նրանց մասով մեր տեղեկությունները Սյունիքի, Արմավիրի և Լոռվա մարզից են, նաև Երևանից:

-Ահազանգեր ընտրակաշառքի բաժանմա՞ն թե՞ խոստման «Հայաստան» դաշինքի մասով:

-Առայժմ խոստման և ձևական աշխատանքի ընդունման: Շտաբ են բացում, 20 հոգի աշխատող են ընդունում, անհասկանալի է, քանի որ երբեք որևէ կուսակցություն այդքան շատ մարդ չի ընդունել, անգամ դրա մեկ տասներորդի չափով մարդ չի ընդունել: Սա ակնհյատ է, ինձ թվում է հանրությունն էլ է շատ լավ տեսնում, ընդհանուր պրոցես է տեղի ունենում:

-Ովքե՞ր են այդ մարդիկ՝ նախկին մարզպետներ, քաղքապետեր,  համյանքապետեր, թաղային հեղինակություններ…

-Երբ որ խոսում ենք գյուղապետերի ու քաղքապետերի մասին,ապա ոչ միայն նախկին, նաև գործողների մասին ինֆորմացիաներ ունենք: Օրինակ՝ երեկ գիշերը ժամը 12-ին ցուցակները ձեռքին Վանաձորի քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակիցները գնացել էին «Հայաստան դաշինքի գրասենյակ: Մենք քննիչ չենք, մեր խնդիրը այդ երևույթների մասին հանրությանը տեղեկացնելն է, թե ինչով են զբաղված:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան