Այաթոլլա Խամենեին հանձնարարել է վերանայել Իրանում նախագահական ընտրություններին մասնակցության թեկնածուների դիմումները

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Սահմանադրության պահապանների խորհրդին կոչ է արել վերանայել որոշ թեկնածուների՝ երկրում 13-րդ նախագահական ընտրություններին մասնակցելու դիմումները, հաղորդում է IRNA-ն:

Խամենեին անարդար է համարել որոշումը որոշ դիմումատուների պարագայում։ Ըստ նրա՝ իրենց առաջադրված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Միևնույն ժամանակ, Խամենեին չի նշել դիմումատուների անունները:

«Այդ մեղադրանքները չեն արտացոլում իրականությունը։ Սակայն, ցավոք, դրանք լայն տարածում են գտել մարդկանց շրջանում և սոցիալական ցանցերում: Մարդու հիմնական իրավունքներից մեկը պատվի և արժանապատվության պաշտպանությունն է: Ես լիազորված կառույցին կոչ եմ անում կեղծ մեղադրանքների հիման վրա նրանց [թեկնածուներին] չզրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից»,- ասել է Համենեին։

Ավելի վաղ Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդը ԻԻՀ 13-րդ նախագահական ընտրություններին մասնակցող ընդամենը 7 թեկնածուի հայտն էր հավանության արժանացրել։ Ընդհանուր առմամբ, 592 դիմում է ներկայացվել՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար։

Իրանում նախագահական ընտրությունները նշանակված են այս տարվա հունիսի 18-ին: Թեկնածուների թվում, որոնց մերժել են մասնակցել ընտրություններին, եղել են Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Իսխակ Ջիհանգիրին և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին:

Տաթև Ֆռանգյան