Հասկանալի չէ, թե ով է Անահիտ Ավանեսյանը, ուր մնաց՝ իր պարզաբանումները հասկանալի լինեն. Սոֆյա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հասկանալի չէ, թե ով է Անահիտ Ավանեսյանը, ուր մնաց՝ իր պարզաբանումները հասկանալի լինեն: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պարզաբանումներին՝ զինծառայողների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի կապակցությամբ:

«Եթե նա ուշադիր է եղել, ես հիշեցրել եմ, որ դեկտեմբերին անձամբ դիմել եմ վարչապետին, որպեսզի ինձ լիազորի դիակների տեղափոխման հարցերի կարգավորման առումով, խնդրել եմ 4 մեքենա՝ 4 վարորդով, որպեսզի կազմակերպեմ, թե որ օրը քանի դի է դուրս բերվելու Ստեփանակերտից և տարվելու Գորիս և համապատասխան դիահերձարաններ, այսինքն՝ կարգավորել ելքերն ու մուտքերը, որպեսզի հասկանալի դառնար, թե ինչ ցուցանիշ ունենք:

Անահիտ Ավանեսյանը տեղյակ չէ, թե քանի դիահերձարանում և քանի փորձանմուշ է օրական հետազոտվում և դեռևս քանի դիակ է ենթակա փորձաքննության: Եթե Ավանեսյանը տեղյակ չէ, ասեմ, որ ես գործում եմ, և պարտադիր չէ, որ սելֆի անեմ, հրապարակեմ կամ ինչ-որ մարդկանց նեղացնեմ: Այո՛, շատ բաներ անձամբ տեսնելով՝ այն ժամանակ ասել եմ՝ եթե այսօր չգործեք, վաղը լուրջ խնդիր է լինելու»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ավանեսյանը ներողություն է խնդրել, և գործի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել, Հովսեփյանն ընդգծեց, որ այս գործի առնչությամբ բացառապես պատասխանատու են Անահիտ Ավանեսյանը և Արսեն Թորոսյանը, ուրիշ ոչ ոք:

Մանրամասները՝ տեսանյութում: