2019 թ. Ուհանի լաբորատորիայում խորհրդավոր հիվանդության բռնկում է գրանցվել․ Չինաստանը չի հրապարակում հիվանդների բժշկական տվյալները․ FT

Լուրեր

30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
Բոլորը

ԱՄՆ ալերգիկ ու ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին կոչ է արել Չինաստանին պարզաբանել 2019 թ. Ուհանի լաբորատորիայում խորհրդավոր հիվանդության բռնկումը։ Նրա խոսքերն է մեջբերում Financial Times թերթը։

Հրատարակչությունը նշում է, որ 2012 թվականին 6 հանքափոր հիվանդացել է անհայտ հիվանդությամբ այն բանից հետո, ինչ մտել են չղջիկներով լցված քարանձավ։ Նրանցից 3-ը մահացել է։ Այդ ժամանակ Ուհանի վիրուսոլոգիայի ինստիտուտի գիտնականներն այցելել են քարանձավ ու վիրուսի նմուշներ են վերցրել։ 2019 թվականի նոյեմբերին ինստիտուտի 3 աշխատակից ևս հիվանդացել է խորհրդավոր հիվանդությամբ։

Ֆաուչիի կարծիքով՝ բոլոր 9 հիվանդների բժշկական տվյալների հրապարակումը թույլ կտա լույս սփռել կորոնավիրուսի ծագման վրա։ «Այդ մարդիկ վարակվա՞ծ են եղել վիրուսով։ Միանգամայն հնարավոր է, որ SARS-CoV-2-ը ծագել է հենց այդ քարանձավում կա՛մ սկսել են տարածվել բնական ճանապարհով, կա՛մ լաբորատորիայից արտահոսք է տեղի ունեցել»,- ենթադրել է ինֆեկցիոնիստը։

Ֆաուչիի հայտարարությունը եղել է այն կասկածների ֆոնին, որ կորոնավիրուսային համաճարակը հնարավոր է եղել է Ուհանի լաբորատորիայից վիրուսի արտահոսքի արդյունք: Մայիսի 20-ին ԱՄՆ-ը հայտարարեց, որ կան «լուրջ կոմնակի ապացույցներ» այն մասին, որ SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջին բռնկումը տեղի է ունեցել չինական հետազոտական լաբորատորիայից արտահոսքի հետևանքով:

Իրենց հերթին, Չինաստանի իշխանությունները մատնանշում են կորոնավիրուսի արտահոսքի հավանականությունը Ֆորտ- Դետրիկ ռազմական լաբորատորիայից: Պեկինը նույնիսկ դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ միջազգային հետաքննություն անցկացնելու խնդրանքով։

 

Տաթև Ֆռանգյան