«Մի բան կա՞ անհասկանալի», «կա՛»․ վիճաբանություն՝ ԲՀԿ-ական և իմքայլական պատգամավորների միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

«Մենք ասել ենք, ասում ենք ու կրկրկնում ենք, որ այն օրակարգերը, որոնք դուք բերում եք պատերազմից հետո, հիմնականում չեն համապատասխանում այն իրավիճակին, որը տիրում է Հայասստանում, ինչի՞ց գայինք խոսեինք, արտադրական կանեփը, հա՞, քննարկեինք ձեզ հետ»,- ԱԺ-ում այս մասին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

Վարդանյանը ԱԺ ամբիոնից լրատվամիջոցներին կոչ էր արել ոչ միայն ԱԺ ամբիոնը լուսաբանել, այլ նաև հանձնաժողովի նիստերը, որպեսզի ժողովուդը տեսնի, թե ով է աշխատում և ով՝ ժամանց անցկացնում:

«Չհամարձակվեք սրանից հետո մեզ ցուցում տալ, թե մենք երբ գանք, ինչ քվեարկենք, որտեղ մասնակցենք և մեծ հարց է, թե ով և ինչ ժամանց է անցկացնում»,- ասաց Աբովյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ 2020 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների բացակայության փաստին:

«Պարզ, ակնհայտ բան ենք ասում, ի՞նչն է զարմանալի, թե՞ ուզում եք ընդամենը հակադարձել: ԱԺ-ն պետք է ինքն իրեն հարգի, հենց հիմա դիմի այդ գերատեսչությանը և հարցնի՝ դուք կա՞ք այս երկրում, թե՞ չկաք: Պարզ բան է: Մի բան կա՞ անհասկանալի»,- ասաց Մելքումյանը՝ դիմելով Վարդանյանին:

«Կա»- արձագանքեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: