Թուրքական և ադրբեջանական աղբյուրները Արցախյան պատերազմում Բաքվի կորուստների տարբեր թվեր են ներկայացնում

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական TRT-ն ուշագրավ տեղեկություն է հրապարակել Արցախյան պատերազմում զոհված ու վիրավորված ադրբեջանցի զինծառայողների մասին։ Ըստ լրատվամիջոցի՝ պատերազմում, ընդհանուր առմամբ, 6․000 ադրբեջանցի է զոհվել և վիրավորվել։

Հրապարակումը, որտեղ խոսվում է այն մասին, որ Թուրքիան պատերազմում զոհվածների երեխաներին նվերներ է ուղարկում Ադրբեջան, ասվում է հետևյալը․ «Նվերներ կստանան 6․000 ադրբեջանցի զինծառայողների երեխաները, որոնք Ղարաբաղի «ազատագրման համար» զոհվել կամ վիրավորվել են 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մինչև հունիսի 20-ը նվերների քարավանը կայցելի 16 ադրբեջանական քաղաքներ»։

Թուրքական կողմի ներկայացրած այս թվերը չեն համընկնում Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների հետ։ Մասնավորապես, նախօրեին ՊՆ-ի հրապարակած թարմացված տվյալներով՝ պատերազմում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 2․900-ի։ Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր 2․895 զոհի մասին։

«Ներկայում աշխատանքներ են տարվում անհետ կորած 14 զինծառայողի որոնման ուղղությամբ»,- ասվում էԱդրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Իսկ դեռ դեկտեմբերին հրապարակած պաշտոնական տվյալներով էլ՝ վիրավորները թիվը 1․245 է։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանական տվյալներով, ստացվում է 4․145 զոհ ու վիրավոր, որը հակասում է թուրքական լրատվամիջոցի հրապարակած տվյալին։

Հավելենք նաև, որ հայկական կողմի տվյալներով ու տարբեր փորձագետների կարծիքով՝ ադրբեջանական կողմի կորուստները մի քանի անգամ ավելին են պաշտոնապես թվերից, ինչն արդեն փաստում են նաև թուրքերը։

Էմմա Չոբանյան