Կապանում դեսպան Վիկտորինը նշել է միասին աշխատելու կարևորությունն ի նպաստ սյունեցիների

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Սյունիքի մարզ այցելության վերջին օրը դեսպան Վիկտորինը ժամանեց Կապան, որտեղ նրան դիմավորեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը. տեղեկանում ենք ՀՀժ-ում ԵՄ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Հանդիպումը նվիրված էր տարածաշրջանում մարդասիրական իրավիճակին և միջնաժամկետ համագործակցության հեռանկարներին, և դեսպանն ընդգծեց միասին աշխատելու կարևորությունն ի նպաստ սյունեցիների։

Կապանում դեսպանն այցելեց Կապանի պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամաս, որը հիմնադրվել է ԵՄ կանաչ օրակարգի ֆինանսական միջոցներով՝ պլաստիկ թափոններից շինանյութի ստացման նպատակով։ Ծրագիրն իրականացվել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի և Կապանի քաղաքապետարանի կողմից։
Դեսպանը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ շրջեց քաղաքապետարանի հարակից այգում, և օգտվելով հնարավորությունից, զրուցեց տեղական նախաձեռնող խմբերի և երիտասարդական խորհրդի ներկայացուցիչների հետ։ Նրանք Եվրոպական միության, Համայնքների ֆինանսիստների միավորման, և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության օժանդակությամբ իրականացրել են հանրային տարածքների բարեկարգման մասնակցային ծրագրեր՝ բացօթյա ժամանցն ընդլայնելու և տեղական զբոսաշրջությունը խթանելու նպատակով։

Լսելով քաղաքային զարգացման վերաբերյալ մտահոգություններն ու գաղափարները՝ դեսպանն ընդգծեց համայնքի մարտահրավերներին արձագանքելու գործում համապարփակ մոտեցման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության կարևորությունը։ Օրը եզրափակվեց Տաթևի զարմանահրաշ վանք այցելությամբ։

ԵՄ-ի մարդասիրական և զարգացմանն ուղղված աջակցությունը Հայաստանի հարավային շրջանում շարունակական բնույթ ունի և ավելանում է՝ մարդկանց և բիզնես կազմակերպությունների դիմակայունությունն ամրապնդելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: