Ես և Վանեցյանը եղել ենք պայքարի միջով անցած մարդիկ, ովքեր ուզել են՝ երկրում բան փոխվի. Թ. Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Միացել եմ Արթուր Վանեցյանի թիմին, և դա շատ տրամաբանակն է, որովհետև մենք միասին եղել ենք հեղափոխական թիմում, մենք եղել ենք շատ-շատ արժեքների կրող, պայքարի միջով անցած մարդիկ ենք, ովքեր ուզեցել են երկրում լավ բան փոխել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ բացատրելով, թե ինչո՞ւ էր նախկին իշխանություններին քննադատում, իսկ հիմա որոշել է «Պատիվ ունեմ» դաշինքով մասնակցել ընտրություններին։

«Մենք չէինք կարող այլ բան անել, քան միասին շարունակել աշխատանքը, իսկ հանրապետական կուսակցության հետ դաշինք ստեղծելու գաղափարը քննարկվել է ավելի վերևի օղակում՝ Արթուր Վանեցյանի հետ և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որոշում է կայացվել այդ ուժի հետ գնալ՝ հաշվի առնելով նաև ազգային գաղափարախոսության կրելու՝ սկսած կուսակցական գաղափարախոսությունից, արժեհամակարգային մոտեցումները, որոնք կան այդ կուսակցության ներկայացուցիչների մեջ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այն քննադատությունները, որոնք անում էին՝ ուղղված նախկին իշխանությանը, փոքրիկ, մեղմ և ոչինչ չասող քննադատություններ էին այն արհավիրքի դիմաց, որ այսօր երկրի առջև է կանգնել։

Թովմասյանը նկատեց, որ ոչ ոք չէր պատկերացնի, որ ՀՀ առաջին նախագահը կհայտարարի, որ պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ գնալ դաշինքի, բայց եկավ այդ օրը։

«Ոչ մեծամասնական ընտրակարգ կա՝ ռեյթինգային ընտրակարգ և պետք է որևէ քաղաքական ուժի հետ ճանապարհ անցնել։ Ինձ համար որոշումը ակնհայտ էր, որոշեցի քաղաքական իմ ճանապարհը շարունակել Արթուր Վանեցյանի հետ։ Մենք այսօր խնդիր ունենք մեր բանակի մեջքն ուղղելու»,- նշեց Թովմասյանը՝ կարևորելով երկրի սահմանների անվտանգության խնդիրը:

Մանրամասները՝ տեսանյութում: