Անընդհատ միջադեպեր են լինում․ նույնիսկ բահերի պոչով են արդեն իրար հետ կռվում․ Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 19:38
Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները հանդիպում են անցկացրել․ հռչակագիր է ստորագրվել
31.07.2026 | 19:35
Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ չի գալիս ԱԺ, թիմակիցները պիտի աշխատեն, իրենք թիրախում չհայտնվե՞ն. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:25
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
31.07.2026 | 19:15
Ո՞ր Սամվել Կարապետյանն է մեզ մեղադրում, ում աշխատավայրը ФСБ-ն է նշվա՞ծ․ եթե ռուսամետ լինեինք՝ ՌԴ-ն պատժամիջոցներ չէր կիրառի․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:07
Հասարակական զուգարան՝ կրպակի տակ․ ինչ է հայտնի Աբովյան փողոցում թաքնված կառույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:00
Հումորից՝ «դատավճիռ»․ ինչպես Վարդավառը քննադատած ռուս բլոգերի մասին կեղծ լուրը տարածվեց համացանցում
31.07.2026 | 18:55
Նիկոլ Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից
31.07.2026 | 18:49
Վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները. դեսպանություն
31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
31.07.2026 | 18:29
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
31.07.2026 | 18:26
Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից
31.07.2026 | 18:20
Հայ-ադրբեջանական առևտուրը 2026-ին․ ներմուծումն աճում է, արտահանումը դեռևս բացակայում է 
31.07.2026 | 18:09
Չենք ուզում ԵՏՄ-ն փլուզվի, կառույցի մասին ենք մտածում, մեր կառույցն է. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 18:03
Ռուբինյանը ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին
31.07.2026 | 17:59
Զելենսկին հայտնել է հրամանատարներից մեկի նկատմամբ մահափորձի մասին
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ մեր հերոս տղաների դիերի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքին. «Պարկերով նետված են սենյակում. դրանից ավելի զարհուրելի տեսարան դժվար էր պատկերացնել»,- ասաց պատգամավորը:

Նա  նշեց, որ ընդհանրապես, դիակները մեր թասիբն են, հատկապես պատերազմի ժամանակ մարդիկ ամեն ինչ արել են իրենց ընկերոջ դիակը հանելու համար՝ հանկարծ չմնա, չպղծվի, ոչ  պատշաճ վերաբերմունքի չարժանանա: «Եվ հիմա ստացվում է՝  մազապուրծ արել ու բերել ենք պատերազմի դաշից այդ դիակները ու այնպես ենք վարվում, որ  կենդանի մարդիկ երբեք այլևս չմտածեն, որ մեր երկրի համար արժե մահանալ: Սա շատ վատ մեսիջ է, որ պետությունը կարող էր տալ, դրա հետևանքը չգիտեմ՝ ինչ կարող է լինել, հատկապես գտնվում ենք գրեթե պատերազմական  վիճակում»,- նշեց պատգամավորը:

Թ. Թովմասյանի խոսքով՝ Վարդենիսի այն շրջաններում, որտեղ  լցված են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները, ամեն վայրկյան կարող է նոր բռնկում լինել:

«Անընդհատ լինում են միջադեպեր, նույնիսկ  բահերի պոչով են արդեն իրար հետ կռվում, քանի որ չեն կրակում:
Այս պայթյունավտանգ  վիճակում ո՞րն է պետության  մեսիջը, որ վաղը դուք  վերածվելու եք պարկերով լցված դիակների՝ որևէ սենյակում գցա՞ծ: Սա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ: Կարծում եմ՝ այս մասով միայն ներողությունները բավարար չեն»,- ասաց Թ. Թովմասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: