ՀԱՊԿ-ի դաշինքում ինչպե՞ս են շարունակվելու մեր հարաբերությունները այս ամենից հետո․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
31.07.2026 | 18:29
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
31.07.2026 | 18:26
Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից
31.07.2026 | 18:20
Հայ-ադրբեջանական առևտուրը 2026-ին․ ներմուծումն աճում է, արտահանումը դեռևս բացակայում է 
31.07.2026 | 18:09
Չենք ուզում ԵՏՄ-ն փլուզվի, կառույցի մասին ենք մտածում, մեր կառույցն է. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 18:03
Ռուբինյանը ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին
31.07.2026 | 17:59
Զելենսկին հայտնել է հրամանատարներից մեկի նկատմամբ մահափորձի մասին
31.07.2026 | 17:54
Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց առաջնության նորեկի վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 17:45
Ծառուկյանի «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բաժնետոմսերի կառավարումն անցել է պետությանը
31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
Բոլորը

«Ինձ համար չափազանց տարօրինակ է, որ մենք այս արտահերթը ևս գումարում ենք, և օրակարգում որևէ անդրադարձ չկա այն հարցերին, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանը, այն հարցերին, որոնք առնչվում են սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին»,- այս մասին ԱԺ նիստում հարց բարձրաձայնեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ըստ էության, առաջիկա մի քանի օրից մի ամիս կլրանա այն օրից, երբ ադրբեջանցիները խուժել են Հայաստանի տարածք, առևանգել են վեց զինվորների։ Եվ մեր քայլերը, ես կարծում եմ, չափազանց անբավարար են։ Անբավարար են և մեզ չեն կարող գոհացնել ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի պահվածքը, ՀԱՊԿ-ի անարձագանք կեցվածքը։ Չափազանց էական է հասկանալ, թե այս ամենից հետո ինչպես ենք շարունակելու մեր հարաբերությունները ռազմաքաղաքական այդ դաշինքում գտնվող մեր գործընկերների հետ։ Արդյոք մենք դիտարկում ենք այդ կազմակերպության արմատական բարեփոխում կամ ընդհանրապես պատրաստվո՞ւմ ենք մեր անդամության նպատակահարմարությունը քննարկել, թե՞ ոչ։ Եվ ի՞նչ է սպասվում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին այս ամենից հետո»,- նշեց Բաբաջանյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ չափազանց կարևոր ու օրհասական հարցեր են սրանք, որոնք այս պահին շոշափում են շատ ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստ։

«Անհրաժեշտ է, որ որպես խորհրդարան չլինենք միայն արձագանքող, լինենք նախաձեռնող և այս իրավիճակին կարողանանք ժամ առաջ վերաբերմունք հայտնել և նախաձեռնող լինել։ Կարծում եմ՝ այլևս ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում մերկացման կարիք չունի։ Եվ այս իմաստով խորհրդարանը, խորհրդարանի հանձնաժողովները ևս պետք է քննարկումներ ձեռնարկեն»,- ընդգծեց Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: