Ելեք և ձեր վերաբերմունքն արտահայտեք առողջապահության նախարարի նկատմամբ․ Հովսեփյանը՝ «Իմ քայլին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Բոլորը

«Ուզում եմ հասկանալ՝ Ազգային ժողովի պատգամավորներն ապրո՞ւմ են Հայաստանում, թե՞ մեկ այլ երկրում, իրականությունից բացարձակապես կտրված»,- ԱԺ արտահերթ նիստում նշեց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա նշեց, որ իշխող խմբակցության որևէ պատգամավորի կողմից որևէ դատապարտող խոսք կամ որևէ վերաբերմունք չի դրսևորվել այն խնդրի վերաբերյալ, թե մեր զինվորների դիակներն ու մասունքներն ինչ վիճակում են,  ընդ որում՝ բոլորը շատ լավ  տեղյակ են եղել:

«Պետությանն ու ժողովրդին ահռելի ապտակ է հասցվել, և որևէ մեկդ որևէ վերաբերմունք չեք ցուցաբերում: Ուզում եմ հասկանալ՝  ձեզ համար նորմա՞լ էր այս պահին առողջապահության նախարարի պաշտոնակատարի օրեր շարունակ հնչեցրած խոսքերը, հերքումները, բացատրությունները, նորմա՞լ է այն ամենը, ինչը տեղի է ունենում:

Նորմա՞լ է հերթական անգամ երեկ առավոտյան մեր զինվորների նկատմամբ ադրբեջանցիները (տիկին Մակունց, այն օրը նեղվեցիք արտահայտությունիցս, կրկնեմ նորից) ստորացուցիչ վերաբերմունք են ցուցաբերել»,- նշեց Ս. Հովսեփյանը: – Բերեք հասկանանք՝ այս երկրո՞ւմ ենք ապրում, թե՞ ոչ, հասկանանք՝ այս երկրում մենք տե՞ր ենք, թե՞ ուղղակի եկել, պաշտոններ ենք զբաղեցնում»:

Նա խնդրեց, որ այսօրվա արտահերթ նիստի ընթացքում իշխող խմբակցության անդամներն իրենց վերաբերմունքն արտահայտեն իրենց առողջապահության նախարարի նկատմամբ. «Ելեք և ձեր վերաբերմունքն արտահայտեք առողջապահության նախարարի նկատմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում: