Փաշինյանն ինչ հանձնարարում էր, Արա Այվազյանն ասում էր՝ ճիշտ այդպես, եթե խնդիր կար՝ նիստում պիտի ասեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
Բոլորը

«Շատ զարմացած եմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացնելուն և տարածած հայտարարությանը, թե ինքը չի կարող ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ նախաձեռնությունների, որոնք պետականության, ազգային շահի դեմ են:

«Ընդդիմադիր ֆրակցիայի 2 ներկայացուցիչ է եղել Անվտանգության նիստում, եթե ինչ-որ հակապետական բան էր արվում, նա այդ փակ նիստում պետք է ասեր, մենք էլ իմանայինք։ Ինչ հանձնարարություն տալիս էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, ինքը գլխով էր անում, ասում էր՝ ճի՛շտ այդպես, պարոն վարչապետ։ Այդ մարդը լավ առիթ է ունեցել՝ բարձրաձայնելու, թե ինչ է եղել, բայց ոչինչ չի ասել»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե փոխարտգործնախարարները հայտարարել են, որ տեղյակ չեն դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ փաստաթղթից, արդյո՞ք հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը շրջանցում է արտգործնախարարությանը, ինչին էլ հաջորդում են պաշտոնանկությունները, Մարուքյանը նշեց, որ ամեն ինչ հնարավոր է, բայց դրա մասին պետք է հստակ խոսել, ոչ թե ընդհանրական բնույթի հայտարարություններ անել։

«Մարդը շանս ուներ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասել, կարող է լրագրողների հրավիրել ասուլիսի ու ասել։ Եթե ԱԽ փակ նիստին չի ասում՝ ինչ նկատի ունի, էլ ուրիշ ի՞նչ ֆորմատով պետք է ասի»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ չի կարող ասել, թե ինչ է նկատի ունեցել Այվազյանը՝ այդպիսի հայտարարությունն անելով:

Մանրամասները՝ տեսանյութում: