Էրդողանի հայտարարությունների ֆոնին թուրքական լիրան արժեզրկման նոր հակառեկորդ է գրանցել

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական լիրան այսօր արժեզրկման նոր հակառեկորդ է գրանցել այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ  խոսել է կենտրոնական բանկի կառավարչի հետ տոկոսադրույքների իջեցման անհրաժեշտության մասին, գրում է Associated press-ը:

Այսօր լիրան շուրջ 3%-ով արժեզրկվել է։

«Այսօր խոսել եմ կենտրոնական բանկի կառավարչի հետ: Անհրաժեշտ է, որ մենք իջեցնենք տոկոսադրույքները», – ասել է Էրդողանը թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում: Որպես տոկոսադրույքների իջեցման հնարավոր թիրախային ամիսներ՝ նա նշել է հուլիսը կամ օգոստոսը:

Մարտին Էրդողանը երկու տարվա ընթացքում աշխատանքից հեռացրեց երրորդ կենտրոնական բանկի ղեկավարին և այդ պաշտոնին նշանակեց Սահապ Քավչիօղլուին, որը, ինչպես և Թուրքիայի առաջնորդը, ցածր տոկոսադրույքների կողմնակից է: Այս քայլը մտահոգություններ է առաջացրել ոչ ավանդական դրամավարկային քաղաքականությանը հնարավոր վերադարձի առնչությամբ, քանի որ երկիրը պայքարում է կայուն գնաճի դեմ:

Լրատվականը նշում է, որ, սովորաբար, ավելի բարձր տոկոսադրույքները կայունացնում են արժույթը և օգնում են պայքարել գնաճի դեմ: Սակայն Էրդողանը հակառակն է պնդում ՝ բարձր տոկոսադրույքներն ինֆլյացիայի պատճառ են դառնում։

 

Տաթև Ֆռանգյան