Արտագաղթի նոր ալի՞ք, թե՞ բնականոն իրավիճակ. ինչի կարող է հանգեցնել միգրացիայի աճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից ավելի շատ մարդ մեկնել է, քան ժամանել։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտնեց Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը՝ համեմատական անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

Արտագաղթը, ցավոք, նոր չէ Հայաստանի համար։ Վերջին 25 և ավելի տարիների ընթացքում այն շարունակվում է՝ առանց կանգառի որևէ նշանի։ Նախորդ տարի՝ 2020 թվականին երկրին պատուհասած երկու աղետներն էլ՝ համավարակը և պատերազմը, իրենց հետքը թողեցին, և չի բացառվում, որ սահմանների բացվելու պարագայում արտագաղթի տեմպերն ավելի կմեծանան։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը, սակայն, Factor TV-ի հետ զրույցում հիշեցնում է՝ 94-ին պատերազմում հաղթելուց հետո էլ մեկնողները շատ էին։ Ըստ սոցիոլոգի՝ ստեղծված իրավիճակը, այնուամենայնիվ, իր մեջ վտանգներ է պարունակում։

Ռուսաստանը համարվում է մեր երկրից մեկնող քաղաքացիների հիմնական ապաստաններից մեկը։ Բացի սեզոնային աշխատանքի նպատակով մեկնողներից՝ մեծ է այն անձանց թիվը, որոնք ցանկանում եմ ՌԴ քաղաքացիություն ստանալ։ Միայն 2015 թվականի հունվարից մինչև 2019-ի սեպտեմբեր Հայաստանից հեռացել և Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել, ընդհանուր առմամբ, 88․000-ից ավելի անձ: «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը ներկայացնում է ՌԴ մեկնած միգրանտների թվային պատկերը, որը լավատեսություն չի ներշնչում։

Երկրում միգրացիոն հոսքերը սովորաբար կտրուկ աճում են այն ժամանակ, երբ առկա է լինում անորոշություն, ասում է Տաթևիկ Բեժանյանը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նույնպես առկա իրավիճակը պայմանավորում է երկրի անորոշ ապագայով։

Եթե 1991 թվականին մեր երկրի մշտական բնակչության թիվը 3 մլն 574 հազար 500 էր, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ ուղիղ 30 տարի անց, մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 963 հազար 300։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան