Որպես քաղաքացի կորոշեմ, թե քվես ում եմ տալու. ԱԻ նախարարի ԺՊ-ն՝ Փաշինյանին ընտրելու մասին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Շենքերին փակցված են համապատասխան ուղեցույցներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը՝ անդրադառնալով Հայաստանում ապաստարանների խնդրին:

«Մենք ամենօրյա ռեժիմով համագործակցում ենք ՏԻՄ-երի հետ, Երևանի քաղաքապետարանի հետ, եթե պատերազմի ժամանակ ՏԻՄ-ից ամենօրյա ռեժիմով ստանում էինք ապաստարանների պատրաստվածության վերաբերյալ տվյալներ, ապա հիմա ամեն շաբաթ ամփոփվում է, ու կատարված աշխատանքը ներկայացվում է մեզ: Մենք էլ վերահսկողություն ենք իրականացնում»,- ասաց Փիլոյանը՝ հավելելով, որ նաև շչակների խնդիրն է լուծվել, և ամբողջ ՀՀ տարածքում պարապմունքներ են անցկացվում՝ ազդարարման և տարհանման աշխատանքների հետ կապված:

Անդրադառնալով հարցին, թե առաջիկա արտահերթ ընտրություններին ինչպե՞ս է պատկերացնում իր դերը և իրեն համարո՞ւմ է իշխող թիմի անդամ, Փիլոյանը պատասխանեց. «Ես, իհարկե, ի պաշտոնե քաղաքական գործիչ եմ, բայց ես քաղաքականությամբ չեմ զբաղվում և նաև կուսակցական չեմ»:

Հարցին, թե արդյոք չի սատարելու իշխանությանը, որպեսզի վերընտրվի, Փիլոյանը պատասխանեց. «Ես, որպես քաղաքացի, կորոշեմ՝ իմ ձայնն ում եմ տալու»:

Եվ անդրադառնալով ճշտող հարցին՝ դեռ չե՞ք որոշել, որ այս թիմին եք ձայն տալու՝ Փիլոյանն արձագանքեց. «Իհարկե որոշել եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում: