Ավելի քան 48 հազար ահազանգ. ԱԻՆ փրկարար ծառայությունն ամփոփել է ընթացիկ ամսվա աշխատանքները

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

Մայիսի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփումը, որը վարել է նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:

Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է մայիս ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Մայիսի 1-31-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունում ստացվել է 48.527 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 73.842-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 514 ահազանգ, որից 502-ը վերաբերել են հրդեհի առաջացմանը կամ դրա սպառնալիքին:

ՓԾ տնօրենի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 805 արտակարգ դեպք և պատահար, որից միայն 340-ը վերաբերել են հրդեհներին (2020 թ.՝ 219), իսկ 350-ը՝ ՃՏՊ-ներին (2020 թ.՝ 314): Այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում ավելացել են նաև օձերի խայթոցների դեպքերը:

Կապված հանգստյան սեզոնի բացման հետ, որի հետևանքով խոտածածկ տարածքներում ավելանում են հրդեհների թիվը, նախարարի պաշտոնակատար Ա. Փիլոյանն առաջարկել է շեշտը դնել կանխարգելիչ գործողությունների վրա և իրազեկման նպատակով այդ տարածքներում օգտագործել անօդաչու թռչող սարքեր: Հանձնարարվել է այդ ուղղությամբ համապատասխան մեխանիզմներ մշակել:

Բացի այդ, գերատեսչության ղեկավարը հանձնարարել է իրականացնել տարածքների ախտահանման աշխատանքներ և ակտիվացնել անձնակազմի շրջանում պատվաստումները:

Մայիս ամսվա գործունեության արդյունքները ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները:

Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Կոչումներ են շնորհվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 7 աշխատակցի. փ/ծ փոխգնդապետներ Արման Վանիկի Կարապետյանին և Վիգեն Դավիթի Մկրտչյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, փ/ծ ենթասպա Տաթևիկ Ռոբերտի խուրշուդյանին, փ/ծ ավագ Աշոտ Ռոբերտի Արշակյանին, Կարեն Արտաշի Ավետիսյանին, ավագ սերժանտ Հայրապետ Սենիկի Հարությունյանին, քաղաքացի Էլեն Հմայակի Չաթալյանին՝ փ/ծ լեյտենանտի կոչումներ:

Զորիկ Կարենի Պողոսյանը (Լոռու ՄՓՎ), Սերյոժա Ռոբերտի Գևորգյանը (Արմավիրի ՄՓՎ) և Արմեն Գեղամի Գևորգյանն (Արմավիրի ՄՓՎ) արժանացել են «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալի: