Թեհրանն ու Բաքուն կարողացել են բոլոր ոլորտներում իրենց հարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի․ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանն ու Բաքուն կարողացել են բոլոր ոլորտներում իրենց հարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի, գրում է Tasnim-ը:

Կիրակի Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ հանդիպմանը Մահմուդ Վաեզին ասել է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների վճռականությունը երկու հարևանների միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում հասցրել է ռազմավարական մակարդակի:

Նա նաև նշել է, որ երկու երկրների ղեկավարների միջև անցյալում ստորագրված համաձայնագրերը պետք է կյանքի կոչվեն։

«Այսօր հարմար պայմաններ են ստեղծվել՝ համատեղ նախագծերը կյանքի կոչելու ուղղությամբ նախապատրաստությունների համար, որոնք հետաձգվել էին ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների պատճառով»,- ավելացրել է Վաեզին։

Իր հերթին, Մուսթաֆաևը հայտարարել է, որ Իրանի հետ ավելի ամուր հարաբերությունների ծրագրերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն օրակարգում:

Տաթև Ֆռանգյան