Բաքուն չի բացառում հայերի վերադարձը Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներ՝ որոշակի պայմաններով

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Բաքուն չի բացառում Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներ վերադարձի հնարավորությունը այն տարածքներում, որոնք հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են հայտնվել։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի տեղահանված անձանց հանձնաժողովի նախագահ Ռովշան Ռզաևը։

Նա շեշտել է՝ տարածքների փոխանցման մասին խոսք չկա։

«Մեր երկիրը ամենաբարձր մակարդակով մեի անգամ չէ, որ հաստատել է իր պատրաստակամությունը՝ ինտեգրելու Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի հայ բնակչությանը Ադրբեջանի տարածքում։ Բայց տարածքում ապրելու իրավունքը չպետք է փոխարինվի տարածքն օտարելու իրավունքով։ Դրա համար մեր պատասխանն է՝ այո՛, հայերը կարող են ապրել Ադրբեջանում՝ որպես մեր երկրի քաղաքացիներ, ինչպես ապրում էին հակամարտությունից առաջ»,- ասել է Ռզաևը։

Պատասխանելով հարցին՝ անվտանգության երաշխիքներ կտրամադրվե՞ն վերադառնալ ցանկացող հայերի համար, Ռզաևն ասել է, որ «Ադրեջանի տարածքում բնակվող բոլոր մարդկանց համար երաշխիքը պետությունն է, սահմանադրությունն ու օրենքները, իսկ նախագահ Իլհամ Ալիևը՝ այդ ամենի երաշխավորը»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է նաև փախստականների ու տեղահանված անձանց, այդ թվում՝ հայ բնակչության վերադարձ Լեռնային Ղարաբաղ, սակայն գործնականում այս ուղղությամբ քայլեր չեն իրականացվում։

Էմմա Չոբանյան