Կա՛մ պետք է Փաշինյան ընտրեք, կա՛մ՝ Քոչարյան. ամո՛թ է այդ երկընտրանքը. Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում եղել է կեղծ ընդդիմություն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

Նրա դիտարկմամբ՝ գործող իշխանությունը և հարթակում «ազդեցություն» ձեռք բերած ընդդիմությունը միմյանց պրոյեկտներ են: «Քաղաքական դիակներին քաղաքական գործոն դարձնելը, կենսունակ դարձնելը և քաղաքական մրցապայքարի վերադարձնելը տիպիկ պրոյեկտ է, որն իրականացվել է գործող իշխանության կողմից…

2018թ. հետո խոսում են գործող իշխանության՝ նախկին իշխանության պրոյեկտը լինելու հանգամանքի մասին, ես ամենայն պատասխանատվությամբ և ազնվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանին վերջին անգամ տեսել եմ 2008-ի մարտին, նրա հետ որևէ առնչություն չեմ ունեցել և չունեմ… Մենք մեր քաղաքական վարքագծով կապացուցենք, որ օրգանապես որևէ կապ չունենք գործող իշխանության հետ:

Բայց պետք է ընդունենք, որ գործող իշխանությանը և նախորդներին հաջողվել է ստեղծել քաղաքական այնպիսի մթնոլորտ, որ պետք է ընտրես Ռոբերտ Քոչարյանին կամ Նիկոլ Փաշինյանին, կամ պետք է ընտրես Սերժ Սարգսյանին կամ Նիկոլ Փաշինյանին: Ամոթ է, որ այդպիսի մրցակցություն են ձևավորել և մեր ժողովրդին էլ դրել են այդպիսի սահմանափակ երկընտրանքի առջև»,- նշեց Նորիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: