Մեդիադաշտը վերածվել է առանց կանոնների և անսկզբունք «մարտարվեստի». ՀՌՀ-ն հայտարարություն է տարածել

Լուրեր

31.07.2026 | 19:38
Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները հանդիպում են անցկացրել․ հռչակագիր է ստորագրվել
31.07.2026 | 19:35
Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ չի գալիս ԱԺ, թիմակիցները պիտի աշխատեն, իրենք թիրախում չհայտնվե՞ն. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:25
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
31.07.2026 | 19:15
Ո՞ր Սամվել Կարապետյանն է մեզ մեղադրում, ում աշխատավայրը ФСБ-ն է նշվա՞ծ․ եթե ռուսամետ լինեինք՝ ՌԴ-ն պատժամիջոցներ չէր կիրառի․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:07
Հասարակական զուգարան՝ կրպակի տակ․ ինչ է հայտնի Աբովյան փողոցում թաքնված կառույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:00
Հումորից՝ «դատավճիռ»․ ինչպես Վարդավառը քննադատած ռուս բլոգերի մասին կեղծ լուրը տարածվեց համացանցում
31.07.2026 | 18:55
Նիկոլ Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից
31.07.2026 | 18:49
Վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները. դեսպանություն
31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
31.07.2026 | 18:29
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
31.07.2026 | 18:26
Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից
31.07.2026 | 18:20
Հայ-ադրբեջանական առևտուրը 2026-ին․ ներմուծումն աճում է, արտահանումը դեռևս բացակայում է 
31.07.2026 | 18:09
Չենք ուզում ԵՏՄ-ն փլուզվի, կառույցի մասին ենք մտածում, մեր կառույցն է. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 18:03
Ռուբինյանը ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին
31.07.2026 | 17:59
Զելենսկին հայտնել է հրամանատարներից մեկի նկատմամբ մահափորձի մասին
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որպես կարգավորող մարմին, երաշխավորելով խոսքի ազատությունը, մեկ անգամ ևս կոչ է անում 2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցող ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում եթերում հետևել օրենսդրության պահանջներին, էթիկական նորմերի պահպանմանը և այլն:
Այդ նպատակով ներկայացնում ենք հայտարարություն.

«Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունում և մեդիայում տիրում է անառողջ մթնոլորտ՝ լի փոխադարձ վիրավորանքներով, ապատեղեկատվությամբ, մանիպուլյացիաներով ու ագրեսիվ բովանդակությամբ։ Տեղեկատվությունը դարձել է միջոց, ինչը միտումնավոր խտացնում է առկա պարտվողական և խուճապային տրամադրությունները ու գրգռում հանրությանը: Մեդիադաշտը վերածվել է առանց կանոնների և անսկզբունք «մարտարվեստի», որտեղ առաջնայինը ամեն գնով հաղթելու, մրցակցին ոչնչացնելու մոլուցքն է, ոչ թե ծրագրերի, գաղափարների ու տեսլականների ազատ շրջանառությունը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմում է տեսալսողական ծառայություններ մատուցող բոլոր ընկերություններին, հորդորելով, որ այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում նրանց գործունեությունը ստեղծի ոչ թե նոր բաժանարար գծեր ու դառնա տարբեր քաղաքական ուժերի ու ֆինանսական խմբերի կցորդ, այլ նպաստի հանրային և քաղաքացիական համերաշխությանը:

Հանձնաժողովը կոչ է անում իր կարգավորման ներքո գործող լրատվամիջոցներին անշեղորեն հետևել ՀՀ «Ընտրական օրենսգրքի», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի, Հանձնաժողովի ներկայացրած նախընտրական քարոզչության գնահատման մեթոդաբանության պահանջներին, որոնք կապահովեն հավասար պայմաններ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին։ Հանձնաժողովը նաև ակնկալում է, որ հեռարձակողները կառաջնորդվեն լրագրողական մասնագիտական վարքականոնների ստանդարտներով, որոնց թվում են ստացված ինֆորմացիայի ստուգումը, անաչառությունը, հանրային շահերին ծառայելը:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ ցանկանում է լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ խոսքի ազատությունը չի սահմանափակվում միայն լրատվամիջոցների ազատությամբ: Այն իր մեջ ներառում է նաև բոլոր ինստիտուտների, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ու անհատների արտահայտվելու ազատությունը։ Մեդիան այն հնարավորությունն է, որը կարող է հանրության լայն շերտերին հասցնել իրենց կարծիքները, տեսակետները, քննադատությունը։ Իսկ երբ լրատվամիջոցները դառնում են ոչ թե ազատ ու բազմազան խոսքի հարթակ՝ նեղացնելով կարծիքների ու տեսակետների հնարավորությունը, վերածվում են քարոզչական հարթակների։ Այդպիսի մարտավարությունը չի կարող բխել հանրային շահից և համահունչ չէ խոսքի ազատության հիմնարար սկզբունքներին։

Հաշվի առնելով այդ իրողությունները, հանձնաժողովը կոչ է անում նախընտրական այս ժամանակահատվածում չառաջնորդվել սեփական համակրանքներով ու հակակրանքներով, ապահովել բազմակարծությունը, օրենսդրությամբ սահմանված պատասխանի ու հերքման հնարավորությունը:

Հանձնաժողովը դիմում է նաև ընտրոթյուններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների աշխատակիցներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, դիտորդներին, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ապահովել տեղեկատվություն ստանալու մատչելիությունը՝ օպերատիվ կերպով ու ամբողջակական ծավալով, հարգանքով վերաբերվել լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությանը:

Հանձնաժողովը օգտագործելու է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունները, կարգավորման գործիքակազմը քարոզարշավի ընթացքում ու ընտրություներից հետո հեռարձակող ընկերությունների աշխատանքը վերահսկելու ու կարգավորելու համար»,- ասված է ՀՌՀ-ի տարածած հաղորդագրությունում: