Թող գան բանավեճի, ուղիղ եթերում ցույց տան իրենց տղամարդկությունն ու հայերենի իմացությունը. Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 17:45
Պետությանը հանձնվել է Ծառուկյանի «Արարատ» կոնյակի կոմբինատի բաժնետոմսերի կառավարումը
31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
Բոլորը

Քաղաքական բանավեճերի ընթացքում սրությունը ընդունված երևույթ է բոլոր ժողովրդավարական երկրներում: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով բանավեճի մշակույթին:

«Մենք ոչ ոքի չենք հետապնդում փողոցներում, մարդկանց չենք ծեծում, բարևելու համար մարդկանց նկատմամբ բռնություն չենք գործադրում: Դրանք մեր արժեբանության մեջ չեն, մենք մարդկանց հետ բանավիճում ենք հռետորաբանության մակարդակում: Նրանց, ովքեր հնչեցնում են սպառնալիքներ, խոսքը առաջնորդների մասին է, հրավեր կա, որ գան և ուղիղ եթերով իրենց խելացիությունը, խիզախությունը, տղամարդկությունը, հայերենին տիրապետելու հմտությունները, նաև այլ հմտություններ ի ցույց դնեն ժողովրդին: Բանավեճը ընդունելը, մերժելը նաև վերաբերմունք են ժողովրդի նկատմամբ: Ժողովուրդը, որը պետք է ընտրի, պետք է տեսնի, թե առաջնորդը ինչպես է ուղիղ եթերով իրեն դրսևորում: Եթե վախենալու բան չունեն, որ իրենց իմիջմեյքերների կառուցած միֆերը կարող են ընդամենը մի քանի րոպեների ընթացքում փլուզվել, ապա պետք է բոլորը ընդունեն բանավեճի հրավերը և ոչ թե փակ դահլիճներում ծածուկ հանդիպումներ կազմակերպեն»,- ասաց Կոնջորյանը:

Նա նաև ընդգծեց, որ բանավեճը մերժելը առաջին հերթին նշանակելու է, որ դու չես հարգում ժողովրդին, որն իրավունք ունի տեսնելու բանավեճը և իր գնահատականը տալու. «Մերժելը բացահայտելու է բոլոր սարսափներն ու վախերը»:

Մանրամասները՝ տեսանյութում: