Փաշինյանը և Արա Այվազյանն ԱԽ նիստին անհամաձայնություն չեն ունեցել. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես զարմացած էի, երբ իմացա, որ արտգործնախարարը հրաժարական է տվել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախորդ շաբաթվա Անվտանգության խորհրդի նիստում որևէ անհամաձայնությո՞ւն է եղել, որից հետո ԱԳ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել, Մարուքյանը նշեց, որ ընդհանրապես խոսակցություն չի եղել. «ԱԳ նախարարի հետ կապված այն հատվածները, երբ վարչապետի պաշտոնակատարն ասում է, որ հանձնարարել է նրան, և վերջինս էլ գլխով համաձայնում է, ուղիղ եթերում տեսագրվել է, որևէ այլ բան չի եղել»:

«Իմ կոչ-ուղերձն է պաշտոնատար անձանց, որ պետք է գիտակցել, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, պաշտոնակատարների կառավարություն է, և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս որևէ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար: ԱԳ նախարարի և ցանկացած այլ նախարարի հրաժարականը այս իրավիճակում մեր երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում: Դժվար չէ, կարծում եմ, մեր պետական շահերը ներկայացնել ևս երեք շաբաթ, և ընտրություններից հետո, բնականաբար, փոփոխությունները տեղի կունենան»,- նշեց Մարուքյանը՝ նաև ընդգծելով, որ այսօր Հայաստանը ՊՆ-ից ավելի շատ կարիք ունի ԱԳՆ դիվանագիտական հզոր ճակատի:

Մանրամասները՝ տեսանյութում: