«Հանրայինը» մոտ կես միլիարդ դրամանոց բյուջեով լրատվական ալիք կունենա. «Հ2»-ը և «Փաստինֆո»-ն ևս պայքարում են մայրաքաղաքում հեռարձակվելու համար

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Հունիսի 4-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում նախատեսված է մայրաքաղաքային մեկ հեռուստաալիքի հեռարձակման կապուղու մրցույթ, որի հեռարձակումն իրականացվելու է հանրային մուլտիպլեքսի միջոցով: Այս կապուղու համար պայքարում են երեք ընկերություն:

Հայտնի է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, «Առաջին ալիքին» զուգահեռ, ցանկանում է հեռարձակել լրատվական հեռուստաալիք, որը 24-ամյա լրատվություն է ապահվելու: Սա ինչ-որ առումով հակակշիռ է լինելու ընդդիմադիրներին պատկանող հեռուստաընկերություններին, որոնք սուր քննադատում են կառավարող ուժի քաղաքականությունը:

Մեզ հայտնի դարձավ, որ որոշում կա այս լրատվամիջոցի հեռարձակումը սկսել քարոզարշավի մեկնարկին զուգահեռ:

Կապուղու մյուս հավակնորդը Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Հայկական երկրորդ» հետուստաալիքն է: Հիշեցնենք՝ այս լրատվամիջոցը մի քանի ամիս առաջ դիմել էր հանրապետական սփռման իրավունք ստանալու համար, բայց հանձնաժողովը վերահեռարձակվելու իրավունք չէր տվել: Հ2-ը դատական կարգով վիճարկել է այդ որոշումը։

Մայրաքաղաքում և հարակից մի քանի մարզերում հեռարձակվելու հայտ է ներկայացրել նաև «Փաստինֆո» գործակալությունը: Այս լրատվամիջոցը ղեկավարում է Սոնա Տռուզյանը, որը երկար տարիներ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խոսնակն էր: Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, այնուամենայնիվ, մինչ մրցույթի արդյունքների հայտնի դառնալը, կարող ենք ենթադրել, որ այս երեք ընկերություններից կապուղին բաժին է հասնելու հանրային հեռարձակողին:

Բանն այն է, որ ապրիլի 15-ի կառավարության 570-Ն որոշմամբ՝ հանրային հեռարձակողի խորհրդին պահուստային ֆոնդից 427.7 միլիոն դրամ է հատկացվել։ Որոշման մեջ նշված է, որ նպատակը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության լրատվական հեռուստաալիքի ստեղծումն է:

Ի դեպ, այս՝ շուրջ կես միլիարդ դրամը հատկացվել է հարկատուների «աչքից հեռու»՝ չզեկուցվող նախագծով: Բացի այս՝ Հանրային ՀԸ-ի տարածքում մի քանի ամիս է՝ մեկնարկել են լրատվական հեռուստաալիքի տաղավարների պատրաստման աշխատանքները, լրատվամիջոցը նաև համալրում է կադրային բազան: Ուշագրավ է, որ Ֆինանսների նախարարությունը կառավարությանը հորդորել է լրատվական ալիքի համար շուրջ կես միլիարդ դրամ ծախսելու գաղափարից հետ կանգնել:

«Առաջարկում ենք զերծ մնալ նոր պարտավորությունների ստանձնումից, քննարկումների արդյունքներով նոր պարտավորության ընդունման դեպքում՝ վերջինիս իրականացման հարցը քննարկել ոլորտային/ծախսային առաջնահերթությունների վերանայման և ըստ այդմ՝ պետական բյուջեով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակներում»,- նշված է նախարարության որոշման նախագծի առարկությունների բաժնում:

Ֆինանսների նախարարությունը, միաժամանակ, ուշադրություն է հավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2022 թվականի պետական բյուջեի հայտը գերազանցում է ի կատարումն ՀՀ վարչապետի մոտ 2021 թվականի հունվարի 29-ին կայացած խորհրդակցության N Վ/06-2021 արձանագրության 3-րդ կետի՝ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից հանրային հեռարձակողի խորհրդին տրամադրված 2022-2024 թվականների ծախսային կողմնորոշիչ (վերանայված) չափաքանակները 2022 թվականին՝ 1,729.3 մլն դրամով, 2023-2024 թվականներին յուրաքանչյուր տարի՝ 1,400.8 մլն դրամով, այդ թվում՝ վերը նշված նոր հեռուստաալիքի ստեղծման և գործարկման մասով յուրաքանչյուր տարի՝ 1,340.0 մլն դրամով։

Նարեկ Կիրակոսյան