Սկսվել է Գյումրու էլիտար թաղամասի կառուցումը․աշխատուժը Շիրակի մարզից է, հումքը՝ նույնպես

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Գյումրու Տեքստիլագործների թաղամասում՝ Շիրակի մարզպետարանի դիմաց, «Պրոմ Գրուպ» շինարարական ընկերությունը սկսել է բնակարանաշինական ծրագիրը։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այնտեղ կառուցվում է էլիտար թաղամաս՝ մոտ 320 բնակարաններով։

«Էլիտար թաղամասի շինարարությունն արդեն մեկնարկել է։  Այն կառուցվում է մասնավոր ընկերության կողմից քաղաքի կենտրոնական հատվածում՝ մարզպետարանի դիմաց՝ Հանթսմանի  անվան թաղամասի հարևանությամբ։ Դա Տեքստիլագործների գործարանի տարածք է։ Սա շատ կարևոր ծրագիր է, մարդը կարող է եկամտահարկով բնակարան ձեռք բերել, 320 բնակարանը քաղաքի համար բավական լավ թիվ է։

Կա մտադրություն՝ բնակարաշինական նմանատիպ այլ  ծրագրեր ևս իրականացնելու, արդեն ուրվագծվում է, տեսլականը կա, տեսնենք։ Հենց դիմեցին, ես՝ որպես քաղաքապետ, ողջունելու եմ, թող գան, իրագործեն»,- ասաց քաղաքապետը։

Մեր հարցին՝ շինարարին հորդորե՞լ եք մայրաքաղաքային թանկ գներ չսահմանել հանրապետությունում սոցիալապես ամենաաղքատը  ճանաչված քաղաքում, Սամվել Բալասանյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած, ես չեմ ուզում գինը հնչեցնել, շատ մարդիկ հերթագրվել են։ Իրենք հայտարարություն կտան, բայց, իհարկե, երևանյան գներից ցածր է, կարելի է ասել անհամեմատ ցածր է։ Մարդիկ համաձայնեցին Գյումրիում էլիտար թաղամաս կառուցել, շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, տեսնենք»։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ նշում է, որ թեև ներդրողի համար այս ծրագիրը բիզնես է, սակայն գյումրեցու համար քաղաքաշինական ծրագիր է, քանի որ տեղի բնակիչներն են աշխատելու շինարարության վրա և լուծվելու է Գյումրու բնակֆոնդի խնդիրը։

«Գյումրիում բնակֆոնդի խնդիր կա, այն մարդիկ, որոնք ուզում էին բնակարան գնել, անպայման այդ հնարավորությունը կունենան և կօգտվեն այն պետական ծրագրերից, որոնք վերջին 2-3 տարում եղել են։ Այդ ծրագրերից մեկն էլ այն է, որ անցած տարվա հուլիսի մեկից հետո ծնված երեխայի ծնողները հիպոթեքային վարկավորման ժամանակ  նախնական գումարը պիտի վճարեն՝ մոտ մեկ միլիոն դրամի չափով, պետությունը սա իր վրա է վերցնում։ Եվ ստացվել էր այնպես, որ մինչև Գյումրիում այս բնակարանաշինության մեկնարկն այդ ծրագրից  կարող էին օգտվել մեր երևանաբնակները։ Բայց այս պահին՝ ի ուրախություն մեզ, մարզերից առաջին Շիրակն է, որտեղ  այդ ծրագրից կարող են օգտվել մեր շահառուները։

Իմ ունեցած տվյալներով, մեծ թվով մարդիկ են դիմել  բնակարաններ ձեռք բերելու։ Կարծում եմ շինարարությունը դեռ նոր սկսած՝ բոլոր բնակարանները կվաճառվեն և այս փաստի առթիվ ես հրավիրում եմ նաև մյուս ներդրողների ուշադրությունը, կարծում եմ, որ նման քաղաքաշինական ծրագրերի կարիք մենք ունենք։

Եվ ես շատ ուրախ եմ, որ իրենց չխանգարեց պատերազմը։ Որպես ներդրում՝ իրենք սա պլանավորել էին պատերազմից առաջ։ Ի ուրախություն մեզ՝ իրենք կարողացան ճիշտ գնահատել ռիսկերը և հավատալով երկրի ապագային, հավատալով, որ ամեն ինչ լավ է լինելու՝ իրենց պրոյեկտը ոչ միայն շարունակեցին, այլ մեծ թափով տանում են առաջ»,-ասաց մարզպետը։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ տեղեկացրեց, որ ծրագիրը պիտի ավարտվի երկու տարում, շենքերի գույները լինելու են սև, սպիտակ, թաղամասն ունենալու է շքեղ այգի։ Այստեղ կառուցվելու է համալիր, դրանք առանձին շենքեր չեն, կպած են միմյանց՝  ընդհանուր թվով 11 բլոկ են։

Ըստ մեր զուցակցի, ամեն մի բլոկը հինգ հարկանի, տեղ-տեղ կարող է լինել նաև վեց հարկանի (նախագիծը տես լուսանկարներում)։

Ճարտարապետից հետաքրքվեցինք նաև բնակարանների գներից։ Նա ասաց՝ իր տեղեկություններով, մեկ քառակուսի մետրը՝ սկսվում է 650 դոլարից։ Հենրիկ Գասպարյանի ասելով, այն թանկ չէ մայրաքաղաքի գների հետ համեմատ։ Նա ևս հաստատեց, որ աշխատուժը կլինի Գյումրիից։

Զրուցեցինք նաև «Պրոմ գրուպ» շինարարական ընկերության  ղեկավար Հայկ Հունանյանի հետ։  Նա հաստատեց, որ մեկ քառակուսի մետրի գինը կսկսվի 650 դոլարից։ Սկզբում նախատեսել էին 11 բլոկ կառուցել, այժմ կկառուցեն 8 կտոր, սակայն, ըստ Հայկ Հունանյանի, դա որևէ էական նշանակություն չունի, շենքերի չափսերը չեն փոխվելու։

Բնակարաններն էլ, ըստ նրա, կլինեն 320-350, կկառուցեն՝ ելնելով մարդկանց նախասիրություններից։

«Ներկա պահին 15 հոգի Գյումրիից աշխատող կա, ղեկավար կազմն էլ,  ասենք՝ շինհրապարակի  ղեկավարը, շինհրապարակի պատասխանատուն Երևանում են բնակվում, բայց էլի գյումրեցի են։ Ինչքան հնարավոր է, փորձում ենք Շիրակի մարզի հնարավորություններից օգտվել, օրինակ՝ սալիկապատումը մասամբ սև քարեր են, փորձում ենք Գյումրիից և Կապսից ձեռք բերել։ Ինչ հնարավոր է ձեռք բերել Շիրակի մարզից, մենք հենց այստեղից կօգտվենք։

Շահույթը շատ հարաբերական է, շինարարության ընթացքում ծախսը շատ ավելի մեծ է, քան Երևանում, բայց վաճառքի գինն էլ մի քանի անգամ ավելի ցածր է»,-ասաց Հայկ Հունանյանը։

Արմիկ Մովսիսյան