Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին դրդել է մեղմացնել բելառուսական ինքնաթիռի հետ կապված կառույցի արձագանքը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցերին մղել է նվազեցնել Բելառուսի կողմից մարդատար ինքնաթիռի վայրէջքի ու լրագրողի ձերբակալման հետ կապված պաշտոնական արձագանքը։ Այս մասին Reuters-ին պատմել են գործին ծանոթ երկու դիվանագետներ։

ՆԱՏՕ-ի 30 դաշնակիցները երկու պարբերությամբ հայտարարություն էին տարածել, որով դատապարտել են Ryanair-ի չվերթում բլոգեր Ռոման Պրոտասևիչի ձերբակալումը։ Հայտարարությունը, սակայն, պակաս կոշտ էր, քան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգի հրապարակային արտահայտությունները, որը միջադեպը որակել էր որպես «պետական առևանգում» և «վրդովեցուցիչ»։

Դիվանագետները լրատվամիջոցին պատմել են, որ Թուրքիան պնդել է՝ Բելառուսի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների ցանկացած հիշատակում և քաղբանտարկյալներին ազատելու կոչեր տեքստում տեղ չգտնեն։ Նրանք նաև հավելել են, որ հանվել են նաև Բելառուսի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության դադարեցման մասին ձևակերպումներ։

Բելառուսի հարցում Թուրքիայի այս մոտիվացիան դեռևս պարզ չէ։ Դիվանագետները նշել են, որ Անկարան, գուցե, փորձում է պահպանել իր կապերը Մոսկվայի հետ, որը Բելառուսի ամենամոտ դաշնակիցն է, ինչպես նաև պահպանել տնտեսական հարաբերությունները Բելառուսի հետ Turkish Airlines-ի միջոցով, որն ամենօրյա չվերթներ է իրականացնում Մինսկի ուղղությամբ։ Եվ մեկ պատճառ էլ կարող է լինել այն, որ Թուրքիան ցանկանում է այս ամառ համավարակից հետո ռուս զբոսաշրջիկներին հյուրընկալել։

Թուրքիայի ԱԳՆ-ն անմիջապես չի արձագանքել լրատվամիջոցի՝ մեկնաբանության խնդրանքին։ ՆԱՏՕ-ի պաշտոնյան էլ ասել է, որ ՆԱՏՕ-ի հայտարարությունը Բելառուսի մասին համաձայնեցվել է բոլոր 30 դաշնակիցների հետ կոնսենսուսով․ «Մենք չեն կարող քննարկումների մանրամասները ներկայացնել, քանի որ այն գաղտնի է»։

Լրատվամիջոցի աղբյուրները նաև նշել են, որ Թուրքիայի պնդումը վիրավորել է մի քանի դաշնակիցների, հատկապես՝ Լեհաստանին, Լատվիային ու Լիտվային։

«Շատ դաշնակիցներ հիասթափված էին Թուրքիայից: ՆԱՏՕ-ի համար կարևոր էր պատասխանել, և անհասկանալի է, թե ինչու է Անկարան ցանկանում պաշտպանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին», – ասել է աղբյուրը։

Էմմա Չոբանյան