Աննախադեպ արգելք Սարդարապատում. լրագրողները զրկվել են Փաշինյանին հարցեր ուղղելու հնարավորությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատի հուշահամալիր այսօրվա այցը կազմակերպվել էր աննախադեպ խստացված ռեժիմով։ Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեք ժամ շարունակ քաղաքացիների համար փակել էին հուշահամալիր տանող մուտքերը։ Այս սահմանափակումներն աննախադեպ էր նրանով, որ սահմանափակվել էր նաև լրագրողների մուտքը հուշահամալիրի տարածք։ Նման բան երբևէ չի եղել. արգելապատնեշները հանվեցին միայն վարչապետի պաշտոնակատարի և օտարերկրյա դիվանագետների՝ Սարդարապատից հեռանալուց հետո։ «Մամուլն ազատ է, քան երբևէ» հայտարարող իշխանությունները լրագրողների մուտքը սահմանափակելով, ըստ ամենայնի, նպատակ ունեին խուսափել անցանկալի հարցերի պատասխանելուց:

Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն ու օտարերկրյա դիվանագետները Հանրապետության օրվա առթիվ այցելել էին Սարդարապատի հուշահամալիր: Հուշահամալիր տանող ճանապարհը երկաթյա պատնեշներով փակված է, որը հսկվում է ոստիկանության, այդ թվում՝ կարմիրբերետավորների, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության, ռազմական ոստիկանության ծառայողների կողմից: Սարդարապատից այն կողմ սահմանամերձ մի քանի գյուղ կա, բնակիչներն իրավունք չունեին անգամ իրենց տուն գնալու. անվտանգության աշխատակիցները մեքենաները կանգնեցնում էին ու պահանջում դադարեցնել երթևեկությունը:

Սարդարապատի հուշահամալիրի տարածք արգելված է նաև արևածաղկի սերմեր վաճառող այս տարեց կնոջ մուտքը: Օրվա հացի գումար աշխատող 80-ամյա կինը տարակուսած է՝ ի՞նչ վտանգ էր ներկայացնում Փաշինյանի համար, որ խոչընդոտում են իր աշխատանքը:

Ոստիկանությունը դեռ երեկ տեղեկացրել էր, որ արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 28-ին, ժամը 8.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների համար մուտքը փակ կլինի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Ուշագրավ է, որ Հուշակերտ և Նոր Կեսարիա համայնքների բնակիչները երեք ժամ շարունակ չկարողացան իրենց գյուղերից դուրս գալ, քանի որ համայնքային ճանապարհն անցնում է հուշահամալիրի մոտով, ինչը Փաշինյանի այցի պատճառով փակ էր: Ոստիկանությունն այդպես էլ չի հիմնավորել, թե ինչու բնակիչները չեն կարող ազատ գնալ իրենց համայնք:

Վարչապետի աշխատակազմից փոխանցում են, որ միջոցառումը եղել է արարողակարգային, այն լուսաբանելու համար ապահովվել է բաց տեսակապուղի։ Այն նաև ուղիղ եթերով հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերությամբ, կառավարության յութուբյան ալիքում, Փաշինյանի ֆեյսբուքյան էջով, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն էլ ԶԼՄ-ներին տրամադրել է միջոցառման լուսանկարները։

Այստեղ, սակայն, խնդիրն այն է, որ լրագրողները Նիկոլ Փաշինյանին և մյուս պաշտոնյաներին հարցեր ուղղելու հնարավորություն չունեին, ինչը հնարավոր էր նախորդող բոլոր տարիներին:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը իշխանությունների այս գործելաոճը որակում է հակաժողովրդավարական, որն աղերս չունի իրավական պետության հետ: Անդրադառնալով այսօրվա դեպքին՝ Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ լրագրողների մասնագիտական գործունեությունը կոպտորեն խոչընդոտվել է, և արձանագրում՝ առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը չի կատարում իր իսկ խոստումները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելքիքյանն էլ անհիմն է համարում Սարդարապատում լրագրողների աշխատանքի սահմանափակումը:

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից նման վերաբերմունքը պայմանավորված է սահմանային անկայուն իրավիճակով: Փորձագետից հետաքրքրվեցինք՝ գուցե Փաշինյանն ասելիք չունի, օրինակ՝ սահմանային վիճակի վերաբերյալ հարցերին ի պատասխան, ինչի արդյունքում էլ սահմանափակվում է լրագրողների աշխատանքը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն ընդգծում է պետությունը պետք է ոչ թե խոչընդոտի, այլ ապահովի լրագրողների՝ տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի իրացումը: Փորձագետն ասում է՝ մինչ այս պահը բացատրություն չի տրվել լրագրողների աշխատանքը սահմանափակելու քայլին, ինչը, ըստ նրա, խոսում է իշխանությունների՝ հաղորդակցության ոլորտում ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին:

Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին վերջին շրջանում որոշ լրագրողների կողմից հարցեր են ուղղվում՝ «հողատու» կամ «դավաճան» ձևակերպումներով։ Շուշան Դոյդոյանից հետաքրքրվեցինք՝ նման իրավիճակները կարո՞ղ են պատճառ լինել, որ վարչապետի պաշտոնակատարը խուսափի լրագրողների հետ հանդիպումներից:

Սարդարապատում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու միջադեպին անդրադարձել է նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շեշտելով՝ լրագրողներին նախապես չի հայտարարվել, որ Սարդարապատի հուշահամալիր մուտքն իրենց համար փակ է լինելու, տեղում ևս չի ներկայացվել որևէ պարզաբանում կամ հիմնավորում: ՄԻՊ-ը նշել է՝ լրագրողների անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը պետք է երաշխավորված լինի:

Այնուհանդերձ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այս գործելաոճն անհասկանալի է, հատկապես նրա՝ մասնագիտությամբ լրագրող լինելու ֆոնին: Բոլորն են հիշում, թե Փաշինյանը, որպես հակաիշխանական թերթի գլխավոր խմբագիր, ինչպես էր քննադատում իշխանություններին, և հատկապես այն դեպքում, երբ խոչընդոտվում էր լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան