Գերմանիան ներողություն է խնդրել Նամիբիայից ցեղասպանության համար և խոստացել է վճարել 1.3 միլիարդ դոլար

Լուրեր

30.06.2026 | 11:27
Քրեական վարույթ՝ Վանաձորում օդաճնշիչ ատրճանակից կրակոցների դեպքով
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները՝ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիան պաշտոնապես ներողություն է խնդրել 20-րդ դարի սկզբին կայսերական Գերմանիայի գաղութային զորքերի կողմից ժամանակակից Նամիբիայի տարածքում հերերո և նամա ցեղերի կոտորածների համար: Այդ ժամանակ սպանվել են այս ցեղերի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Հաշվի առնելով Գերմանիայի պատմական և բարոյական պատասխանատվությունը ՝ մենք Նամիբիայից և զոհերի սերունդներից ներում ենք խնդրում», – ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:

Նախարարը նաև շեշտել է, որ այսուհետ Գերմանիան Նամիբիայում 1904-1908 թվականների կոտորածները պաշտոնապես կոչելու է ցեղասպանություն:

Որպես փոխհատուցում՝ Գերմանիան 1.3 միլիարդ դոլար կծախսի նամիբիացիներին և զոհերի ժառանգներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Մաասը շեշտել է, որ այդ գումարը վճարվում է «զոհերին հասցված հսկայական տառապանքի» համար: Գումարը Գերմանիան վճարելու է 30 տարվա ընթացքում. միջոցները կուղղվեն Նամիբիայում գտնվող ենթակառուցվածքային ծրագրերին, երկրի բնակիչների առողջապահությանը, կրթությանը և վերապատրաստման տարբեր ծրագրերին:

Գերմանիան 2015-ին էր դեռևս ճանաչել ցեղասպանության փաստը, որից հետո Նամիբիայի հետ բանակցություններ են սկսվել ֆինանսական փոխհատուցման վերաբերյալ:

Այնուամենայնիվ, այս երկու ցեղերի մի շարք առաջնորդներ հրաժարվում են ճանաչել Նամիբիայի և Գերմանիայի միջև փոխհատուցման պայմանագրերը։

Տաթև Ֆռանգյան