Հայկական դուդուկի հնչյունները յուրահատուկ են, դրանք կարող եմ տարբերել միանգամից. Ժակլին Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 17:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել է․ ՔԿ
09.06.2026 | 17:32
Սենեգալի և Ուզբեկստանի հավաքականներն ԱՄՆ-ում խիստ ստուգումներ են անցել ԱԱ-2026-ից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:24
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը
09.06.2026 | 17:19
«Ակրոնը» հրաժեշտ է տվել Էդգար Սևիկյանին
09.06.2026 | 17:17
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 17:15
ՀՀ-ն, Ադրբեջանն ու Թուրքմենստանը կարող են միգրացիոն ճգնաժամի բախվել․ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար
09.06.2026 | 17:07
Ինչ եղանակ է սպասվում այս ամառ․ հրապարակվել է 2026-ի գլոբալ կանխատեսումը
09.06.2026 | 17:00
Շոկային էր այն, ինչ տեսա Գյումրիում, ո՞նց կարող էր նման բան լինել մի երկրում, որտեղ ես վարչապետ եմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:52
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
09.06.2026 | 16:40
Գիտենք՝ ռեպրեսիվ ռեյդ է սպասվում մեր դեմ, գուցե բանը հասնի պարոն Ծառուկյանի ազատազրկման փորձերին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:30
Մինչև նոր կառավարության ձևավորումը 2 ամիս ունենք․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:21
Հայտնի է Եվրոպայի թոփ-5 լիգաներում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստը
09.06.2026 | 16:14
Ինչ նպատակով է Ծառուկյանը ցանկացել մեկնել ՀՀ-ից. պարզաբանում է խոսնակը
09.06.2026 | 16:03
Վենեսուելայի նախագահը հանդիպել է Էրդողանի հետ Թուրքիա կատարած անակնկալ այցի ժամանակ
09.06.2026 | 15:57
Ծառուկյանին թույլ չեն տվել ՀՀ-ից հեռանալ․ խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով նոր քրեական վարույթ է հարուցվել
Բոլորը

Հայկական աշուղական երգերի յուրահատուկ մատուցում՝ համեմված ֆրանսիական երաժշտության մոտիվներով, թովիչ ձայնային տվյալներ․ սա է «Լադանիվա» խմբի՝ արագորեն ճանաչում ձեռք բերելու և սեր վայելելու գաղտնիքը։ Առաջին անգամ համացանցում «Լադանիվա» խմբի կատարմամբ հայտնվեց հայկական ժողովրդական «Բինգյոլ» երգը, որը միանգամից սիրվեց թե՛ ֆրանսիացի, թե՛ հայ հասարակության կողմից, ինչից հետո խմբի մատուցմամբ հայկական աշուղական երգերի թողարկումը ունեցավ շարունակական բնույթ։

«Լադանիվա»-ին հաջողություն բերեցին ինչպես հայկական աշուղական երգերի cover տարբերակները, այնպես էլ խմբի հեղինակային կատարումները։ Վերջերս նկարահանված «Մեր այգում քեֆ չի լինի» տեսահոլովակի մեկնաբանություններն ու դիտումների թիվը՝ 14 մլն, վկայում են այն մասին, թե որքան է երգը սիրվել լսարանի կողմից։

Արդեն վաղը այդ նույն երգերը կենդանի կատարմամբ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Արդյո՞ք վաղը մեր այգում քեֆ կլինի, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խմբի հայազգի երգչուհի Ժակլին Բաղդասարյանը և Լուի Թոմասը նշեցին՝ «Լադանիվա»-ն վաղը սիրով սպասելու է բոլորին․ «Լավ է անցնելու»։

Ժակլինը վերջին անգամ 6 տարի առաջ էր եղել Հայաստանում։ Ասում է՝ ամեն անգամ իրեն մի նոր բան զարմացնում է։ «Քանի որ Հայաստանում եղել եմ Եղեգնաձորում՝ տատիկիս մոտ, Երևանն այնքան էլ լավ չգիտեմ։ Ես այստեղ, կարծես, ծանոթանում եմ ինքս ինձ հետ»,- ասաց երգչուհին։

Իսկ Լուիին, որն առաջին անգամ է Հայաստանում, հենց օդանավակայինից ամեն ինչ տպավորել և հուզել է՝ դիմավորումից մինչև երևանյան գիշերային զբոսանքի ժամանակ աչքի ընկնող հայկական ճարտարապետությունն ու շենքերի յուրահատուկ գույները։

Երևանյան համերգի ընթացքում նոր երաժշտական կատարումներ են լինելու, սակայն խմբի անդամները չցանկացան այդ մասին այսօր խոսել։ «Լինելու են անակնկալներ, բայց դրանց մասին չենք բարձրաձայնի։ Սակայն ասեմ, որ բացի հայկական երգարվեստի կատարումներից՝ հնչելու է նաև բալկանյան երաժշտություն»,- նշեց Ժակլին Բաղդասարյանը։

Հարցին՝ ի՞նչն է գրավում իրենց հայկական երգարվեստում, որը չեն գտնի այլ երկրների մշակույթում, Ժակլինը մատնանշեց․ «Հայկական դուդուկը։ Ես կարողանում եմ միանգամից տարբերել հայկական դուդուկի հնչյունները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մանուկյան