Էս պատերազմի արդյունքներն իրենց բանակցածն են՝ միլիմետրի ճշգրտությամբ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
Բոլորը

Յոթ ամիս է մեզ ասում են դավաճան, հողատու, կապիտուլյանտ, ուրիշ ոչ մի բանի մասին չեն խոսել: Հենց ընտրություններ նշանակվեցին, գնում, խոստանում են սերմացու, սալյարկա, բրինձ տալ: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախկին իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններին:

«Բա ասեք՝ 99 թվականին էդ ի՞նչ Մեղրի էիք փոխանակում: Յոթ ամիս է՝ ասում են վա՜յ, Մեղրին տալիս է, Սյունիքը տալիս է, միջանցքը տալիս է: Դո՛ւք եք էդ փաստաթղթերը ձևակերպել, տվողը դո՛ւք եք: Մենք երբեք Մեղրի, միջանց. այդպիսի հարցեր չենք քննարկել որևէ մեկի հետ:

Այդպիսի թեմա, այո՛, եղել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում, թեմա է եղել յոթ գյուղերի վերադարձի վերաբերյալ, ես հստակ ասել եմ (և դա կարող եմ ապացուցել՝ որտեղ անհրաժեշտ է), որ բացառված է, չեմ ստորագրի այդպիսի թուղթ, և դա հանվել է:

Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չստորագրեի, ակնհայտ է, որ ամբողջ Արցախը կվերցնեին և մեր 30 հազարանոց բանակը կհայտնվեր շրջափակման մեջ:

Այս, ինչ-որ տեղի է ունեցել դե ֆակտո, դե յուրե իրենց 30 տարվա բանակցածն է, ի վերջո սա պետք է հասկանա՞նք, թե՞ չէ: Այսօրվա դե յուրե իրողություններն իրենց բանակցածն է՝ միլիմետրի ճշգրտությամբ»,-նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: