Ֆրանսիան և Պարենի համաշխարհային ծրագիրը համագործակցում են Հայաստանում տեղահանված անձանց աջակցելու համար

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Ֆրանսիայի կառավարությունից ստացել է 300,000 եվրոյի ներդրում, որը կօգնի ՊՀԾ-ին դրամական փոխանցումների միջոցով աջակցել Հայաստանում պարենային առումով անապահով և տեղահանված անձանց՝ մինչև հունիսի վերջ հոգալու իրենց սննդի անհապաղ կարիքները. տեղեկացնում են ՄԱԿ-ի ՊՀԾ-ից:

Դրամական փոխանցումները ոչ միայն կաջակցեն առավել խոցելի անձանց, այլև դրական ազդեցություն կունենան տեղական տնտեսության վրա: Կանխիկ գումարով տեղական շուկաներից սնունդ ձեռք բերելու ընձեռված հնարավորությունը կօգնի ամրապնդել և խթանել տեղական շուկաները, որն էլ անմիջականորեն դրական ազդեցություն կունենա տեղական տնտեսության վրա:

Նվիրատվությունը տրամադրվում է ի լրումն ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկված ազգային ջանքերի, որպեսզի ազգային սոցիալական ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած պարենային առումով անապահով անձանց:

Ֆրանսիայից ստացված ներդրումը հնարավորություն կտա տեղահանված բնակչությանը սննդամթերք գնել տեղական շուկաներից և դիվերսիֆիկացնել իրենց սննդակարգը՝ առողջ ապրելու համար: Օգնությունը միտված է աջակցելու այն անձանց, ում պարենային անվտանգությունը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում և կօգնի նրանց հաղթահարել առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերները:

«Մենք ուրախ ենք Հայաստանում Ֆրանսիայի կառավարության հետ նոր գործընկերություն հաստատելու համար և երախտապարտ ենք այս անգնահատելի ներդրման համար, որը կօգնի մեզ աջակցել անապահով բնակչությանը: Դա կարելի է անել միայն համատեղ ջանքերի շնորհիվ»,- ասել է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլեսովիչը: «Մենք անհամբեր սպասում ենք Ֆրանսիայի հետ գործընկերության ընդլայնմանը և միասին լուծումներ կգտնենք մարդկանց սննդի անվտանգության խնդիրները լուծելու համար՝ ապահովելով, որ ոչ ոք չանտեսվի»:

«Ֆրանսիայի կառավարությունը հպարտ է մասնակցելու ՊՀԾ-ի ջանքերին` Հայաստանում առավել խոցելի անձանց օգնություն ցուցաբերելու գործում: ՊՀԾ-ի հետ համագործակցությունը կապահովի, որ մեր օգնությունը հասնի առավել կարիքավորներին ողջ երկրով մեկ»,- ասել է արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոնաթան Լաքոտը:

ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող Հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալ մտահոգություններին ու հարցումներին: