ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Ադրբեջանին և ՀՀ-ին՝ վերադառնալ ելման դիրքեր մայիսի 11-ի դրությամբ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Ադրբեջանին և ՀՀ-ին՝ վերադառնա իրենց նախկին դիրքերը և դադարեցնել ոչ սահմանագծված սահմանի ռազմական ամրացումը և ականների տեղադրումը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումներով, այդ թվում `ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների կալանավորմամբ: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ ձերբակալվածներին, և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների մասին ՝ բոլոր կալանավորվածների հանդեպ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելուն:

ԱՄՆ-ը սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ոչ սահմանազատված տարածքներում: Մենք մերժում ենք ուժի օգտագործումը սահմանը սահմանազատելու համար և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել ոչ սահմանագծված սահմանի ռազմական ամրացումը և ականների տեղադրումը: Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել մինչեւ մայիսի 11-ի իրենց դիրքերը: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին իր ուժերը հետ քաշել մինչեւ մայիսի 11-ի դիրքերը, և ողջունում ենք այդ մտադրության մասին հայտարարությունները:Այս գործողությունները կապաէսկալացնեն լարվածությունը և տարածք կստեղծեն խաղաղ բանակցային գործընթացի համար ՝ սահմանը հրատապ սահմանազատելու համար: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ջանքերին:

Միացյալ Նահանգները կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո `Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»,- ասված է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ: