Վազգեն Սարգսյանը փորձեց չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանին․ անկեղծ մոլորվեց և հավատաց․ Լևոն Տեր-Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.02.2026 | 23:29
Թուրքիան և Ադրբեջանը պետք է ապացուցեն, որ ԵՄ-ին Ռուսաստանի գազ չեն մատակարարում
02.02.2026 | 23:15
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
02.02.2026 | 22:59
Թուրքիան, Եգիպտոսն ու Կատարը ձգտում են Անկարայում Սթիվ Ուիթկոֆի և Իրանի պաշտոնյաների միջև հանդիպում կազմակերպել
02.02.2026 | 22:42
Ստյոպա Մկրտչյանը` «Նյուրնբերգի» ֆուտբոլիստ
02.02.2026 | 22:30
«Ասել են՝ միացեք վարչապետի բարենորոգման կոչին»․ գնդերեցներ՝ Մայր Աթոռի ենթակայությունից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 22:16
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.02.2026 | 22:03
Ալիևն ու Ադրբեջանը՝ Էփշտեյնի գործի նոր հրապարակված ֆայլերում
02.02.2026 | 21:50
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
02.02.2026 | 21:39
Սեռական սկանդալների մասին՝ 3 մլն էջ․ ովքեր են Էփշտեյնի ֆայլերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
02.02.2026 | 21:27
WTA. Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան
02.02.2026 | 21:15
Կարծում եմ՝ ՌԴ-ի հետ լարվածության թեման շատ ավելի գերագնահատված է, քան իրականությունը կա․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 21:02
Գերմանիայում 5 մարդ է ձերբակալվել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների անօրինական արտահանման գործով
02.02.2026 | 20:51
Վլադիմիր Հովհաննիսյանը պարգևատրվել է գրեփլինգի ֆեդերացիայի ամենաբարձր աստիճանի պատվո մեդալով
02.02.2026 | 20:40
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում
02.02.2026 | 20:27
«Իմ կյանքը վտանգված է». ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստի ահազանգը
Բոլորը

Եթե ես չհեռանայի, Հայաստանում քաղաքացիական պատերազմ էր սկսվելու: Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում այս մասին ընդգծեց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Բայց Վազգեն Սարգսյանը հայտարարել էր՝ եթե Տեր-Պետրոսյանը մնար, մենք կգնայինք: Արձագանքելով այս դիտարկմանը՝ Տեր-Պետրոսյանը նշեց. «Ե՞րբ հայտարարեց՝ իմ հրաժարականից հետո: Վազգենը հասկացել էր իր սխալը, դրա համար էլ այսպիսի արդարացում էր գտնում: Այո՛, նա շատ արագ հասկացավ: Բա ինչո՞ւ Դեմիրճյանի հետ դաշինք կնքեց և փորձեց Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնել»:

Դիտարկմանը, որ դա պայքար էր իշխանության համար, Տեր-Պետրոսյանը հակադարձեց՝ նշելով. «Ոչ, ոչ, ոչ: Բոլորի մասին կաող եք ասել՝ իշխանության համար պայքար, Վազգեն Սարգսյանի մասին չեք կարող ասել: Նա անկեղծ կարող էր մոլորվել, բայց իշխանության համար պայքարում նա ազգի շահերին երբեք չէր դավաճանի, այդ մեկը մոռացե՛ք, անարդար կլինի նրա մասին այդպիսի բան ասելը: Վազգենը մոլորվեց անկեղծ, հավատաց, որ վճռականությամբ (վճռականը նրա ամենասիրած բառն էր) մի բանի որ հասել ենք, էլի կհաղթենք: Բայց շատ կարճ ժամանակում նա ամեն ինչ հասկացավ, երեք-չորս ամիս հետո, ես գիտեմ՝ նա ինչ հոգեկան վիճակում էր»:

Մանրամասները՝ տեսանյութում: