Ալիևը համոզված է՝ Նիկոլը չի հաղթելու, օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է կորզել հնարավորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գերիների հարցով այստեղ կա քաղաքական և հոգեբանական խնդիր: Քաղաքականն այն է, որ Ալիևը համոզված է՝ Նիկոլը չի հաղթելու այս ընտրություններում, և օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել նրանից: Հոգեբանականն արդեն 30 տարի Ադրբեջանի նվաստացած վիճակն էր: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Պարտությունը ծանր բեռ է, մենք նոր ենք պարտվել և դուք զգում եք, թե ինչպիսի հոգեբանական վիճակ է տիրում: 30 տարի, փաստորեն, նրանք պարտված էին ու ծանր հոգեբանական վիճակում են եղել, նույն բանը, ինչը հայ ժողովուրդն այսօր պահանջում է Նիկոլից՝ պարված վիճակում, Ադրբեջանի ժողովուրդը տարիներ շարունակ պահանջում էր Ալիևից:

Հաղթանակից հետո չեմ հասկանում, թե Ադրբեջանն ինչու է այսպիսի գործողությունների գնում: Հաղթող կողմը, սովորաբար, լինում է մեծահոգի, հաղթող կողմըը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին. սա պիտի աներ Ալիևը, չարեց»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահը հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակից հետո, երբ երկու կողմն էլ գերիներ ունեին՝ 20-25 հոգի, նա միակողմանի որոշել էր, որ Ադրբեջանի գերիներին պետք է վերադարձնի. «Իմ կողքին Վազգեն Սարգսյանն էր, Սերժ Սարգսյանն էր, ասացին՝ բա որ իրենք չտան, ասացի՝ հանգիստ մնացեք, ես Հեյդար Ալիևին գիտեմ: Նույն օդանավով մեր գերիները վերադարձան»:

Մանրամասները՝ տեսանյութում: