Ռուս-Հայկական մարդասիրական կենտրոնի վարչությունը նիստ է անցկացրել

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 27-ին տեղի է ունեցել Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի (ՌՀՄԱԿ) վարչության հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ և վարչության համանախագահներ Արկադի Բալյանը և Նիկոլայ Գրեչուշկինը:

Միջոցառման ընթացքում քննարկվել են 2020 թվականի ընթացքում կենտրոնի գործունեության հետ կապված հարցեր:

Հաստատվել են 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության, Հայաստանի, Ռուսաստանի և երրորդ երկրի տարածքներում մարդասիրական արձագանքման իրականացման կարգի նոր խմբագրությունները, կենտրոնի գործունեության հետագա հեռանկարները:

Աշխատաժողովի ընթացքում ռոտացիոն կարգով իրականացվել է ռուսական և հայկական կենտրոնի տնօրենի և համատնօրենի փոխատեղում:

Նիստի ավարտին Արկադի Բալյանը և Նիկոլայ Գրեչուշկինը ստորագրեցին ՌՀՄԱԿ-ի վարչության նիստի արձանագրությունը:

Կողմերն անդրադարձել են 2020-2021թթ.-ին մարդասիրական կենտրոնի կատարած աշխատանքներին: Ն. Գրեչուշկինը նշել է, որ նախորդ տարին բարդ էր՝ պայմանավորված մի շարք գործոններով, մասնավորապես՝ COVID-19-ով և 44-օրյա պատերազմով: Նա հպարտությամբ է նշել, որ մարդասիրական կենտրոնն առաջիններից էր, որը ներգրավվել է հումանիտար աղետի հետևանքների վերացման գործում: Նա նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել փոխգործակցությունը:

ՌՀՄԱԿ-ի հիմնական նպատակն է ուսուցումը. 2020 թվականին կորոնավիրուսային համավարակի պատճառով  21 ծրագրերից իրականացվել է ընդամենը  5-ը, որին մասնակցել է 41 մասնագետ: Վարչության անդամները վստահություն են հայտնել, որ այս տարի կփորձեն բոլոր ծրագրերը կյանքի կոչել:

Նիստից հետո ՌԴ ԱԻ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինին ընդունել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը: