Դատավորը կարող է բռնել Փաշինյանի ձեռքը և թույլ չտալ փաստաթուղթ ստորագրել․ ԲԴԽ նախկին անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԲԴԽ նախկին անդամ, «Հայք» վերլուծական կենտրոնի համահիմնադիր Հայկ Հովհաննիսյանի հետ

-Պարո՛ն Հովհաննիսյան, դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով Դուք դիմել եք Վարչական դատարան։ Կխնդրեմ մանրամասնեք՝ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պահանջներ եք ներկայացրել և ի՞նչ ակնկալիքներ կան։

-Մենք բազում հայցեր ենք ներկայացրել Վարչական դատարան՝ այն նպատակով, որպեսզի դա մակագրվի տարբեր դատավորների։ Հույս ունենք, որ այդ դատավորներից կգտնվի գեթ մեկը, որը կբավարարի հայցի ապահովման միջոցը, որով մենք պահանջում ենք ժամանակավորապես վճռի կատարում տալ և արգելել Կառավարությանը որևէ գործողություն կատարել, որը վերաբերվում է դեմարկացիային, դելիմիտացիային, խաղաղության պայմանագրի նախագծերի կազմմանը։

Սա այն դեպքն է, երբ մենք կարող ենք տեսնել՝ պետություն կա՞, թե՞ չկա, որովհետև, ինչպես գիտենք, իշխանությունների տարանջատման, բաժանման սկզբունքի հիման վրա յուրաքանչյուր դատավոր հանդիսանում է դատական իշխանության կրող և հավասար է վարչապետին։ Վարչապետը դատավորի վերադասը չէ, դատավորը կարող է բռնել Փաշինյանի ձեռքը, բռնել Կառավարության ձեռքը, թույլ չտալ դա անել, և դա կարող է անել դատական ակտով։

Այսպիսով՝ տեղի կունենա Սահմանադրությամբ սահմանված իշխանությունների փոխզսպման և հակակշռման իրավիճակը, երբ գործադիրը ցանկանում է անել մի բան, որն ազգանսպաստ չէ, հակասահմանադրական է, այդ դեպքում գլուխ է բարձրացնում դատական իշխանությունը և թույլ չի տալիս դա անել։

-Որքանո՞վ կարող է այդ ակտն ընդունելի լինել մյուս կողմերի համար, արդյո՞ք դրա հետ հաշվի կնստեն գերտերությունները, նաև՝ նույն Ադրբեջանը։

-Դա կլինի մեր ներքին իրավական ակտը, որը ՀՀ-ում ենթակա է կատարման բոլորի կողմից և արվում է այն նպատակով, որ կանխվի այս ոչ պրոֆեսիոնալների ազգագործան գործողությունը, և երկրորդ՝ որ վաղը մենք գերտերություններին կարողանանք ասել, որ անում եք մի բան, որն իրավաբանական հիմք չունի, դա չի ընդունվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան