Ադրբեջանը սրանով ուզում է ՀՀ տարածքում ռազմական գործողություն սանձազերծել՝ Սյունիքով հասնելու Նախիջևան․ Նարեկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.07.2026 | 13:16
Ընտանեկան բռնության կանխարգելումը պահանջում է համակարգված և շարունակական աշխատանք․ ՄԻՊ
16.07.2026 | 13:08
Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
16.07.2026 | 12:58
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է
16.07.2026 | 12:57
Ինչպես տնտեսվարողները ձուկ և ձկնամթերք կարտահանեն եվրոպական շուկա․ պարզաբանում է Պապոյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:48
ԵՄ շուկա արտահանելիս՝ տնտեսվարողները չեն վճարի մաքսատուրքեր․ խոսքը լայն ապրանքատեսակների մասին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:37
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Էնգելսը․ թիրախում ռազմական օդանավակայանն է
16.07.2026 | 12:26
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին
16.07.2026 | 12:17
ԱՄՆ-ն և ՀՀ-ն այս համաձայնագրով հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:10
ԱՄՆ շուկա հայկական գյուղմթերքի մուտքի հարց է քննարկվել // Շոգը մի փոքր կնահանջի․ ԼՈՒՐԵՐ
16.07.2026 | 12:00
Թրամփը հայտնել է, որ Իրանն ազատ է արձակել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն
16.07.2026 | 11:56
Վաղարշյանի միջադեպի գործով ևս մեկ ձերբակալված կա. կրակոցներ արձակած անձը դեռ չի հայտնաբերվել
16.07.2026 | 11:51
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
16.07.2026 | 11:39
Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվել Ուրուգվայի Սենատում
16.07.2026 | 11:30
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին․ զոհեր և վիրավորներ կան
16.07.2026 | 11:21
Արգենտինայի հավաքականի հանդերձարանը` Անգլիայի դեմ խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ

-Պարո՛ն Մինասյան, արդեն 16 օր հայ-ադրբեջանական սահմանում իրադրությունը լարված է։ Այս ընթացքում մահվան ելքով փոխհրաձգություններ, ծեծկռտուքներ են տեղի ունեցել, սակայն գերեվարումների դեպքեր չկային։ Ի՞նչ նպատակով Ադրբեջանը գերեվարեց վեց հայ զինծառայողի։

-Ադրբեջանի գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ, և վերջին օրերի ընթացքում մենք տեսնում ենք, որ տվյալ գործողությունները միտում ունեն մեծացնել լարվածությունը, էսկալացիան և պետք է արձանագրենք, որ ադրբեջանական կողմն ունի առավել հեռու գնացող նպատակներ և էսկալացիայի աճով փորձում է իրավիճակի զարգացումն ապահովել իրեն ցանկալի սցենարով, այն է՝ Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ սանձազերծել և այդ կերպ Սյունիքի տարածքով հասնել Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի ինքնավար մարզ։ Այսինքն՝ նպատակն է Սյունիքի տարածքով միջանցքը Նախիջևանի հետ։ Հետևաբար՝ այդտեղ իրավիճակը բավականին բարդ է թե՛ Սյունիքի մարզի որոշ տեղամասերում, թե՛ Գեղարքունիքի մարզի որոշ շրջաններում։ Այս ընթացքում մենք ականատես ենք եղել, թե ինչպես է էսկալացիան աճում․ նախևառաջ՝ ծեծկտռուքներ էին երկու կողմի միջև տարբեր տեղամասերում, հաջորդ փուլը կրակոցների արդյունքում հայ զինծառայողների մահվան դեպքն էր, և այժմ ադրբեջանական կողմը ևս մեկ կարմիր գիծ հատեց՝ գերեվարելով հայ զինծառայողներին։ Սա էսկալացիայի տանող միտում է և պայմանավորված է նախորդ բոլոր քայլերի ոչ համարժեք գնահատականով միջազգային դերակատարների կողմից։

-ԳՇ պետի տեղակալն այսօր մանրամասնեց միջադեպը, որ չորս հայ զինծառայողներ աշխատանքներ կատարելիս են եղել, մոտենալով նրանց՝ ադրբեջանցիները զենք են ուղղել և հրամայել հանձնվել։ Երկու զինծառայող էլ բանակցելու մտքով մոտեցել են ադրբեջանցիներին, սակայն զինաթափվել ու գերեվարվել են։ Այսպիսով՝ հայկական կողմի նյարդերի ամրությո՞ւնն են ստուգում, ո՞րն է այն սահմանը, որից այն կողմ Հայաստանն այլևս չի կարող համբերել։

-Գերեվարումն ինքնին բարդ շղթայի հիմք կարող է դառնալ, որովհետև եթե այլ միջոցներ չգտնվեն, սրա հաջորդ քայլն ադրբեջանցի զինծառայողներին գերեվարելն ու հայ զինծառայողներով փոխարինելու միտումն է։ Մինչև այսօր Հայաստանն ունեցել է նման հնարավորություններ, տարբեր տեղամասերում զինաթափվել են ադրբեջանական զինծառայողներ, սակայն, կարծես թե, եղել է այն զգուշավորությունը, որ գերեվարման դեպքում պրոցեսը կարող է զարգանալ շղթայաձև՝ պատասխանը կարող է լինել ադրբեջանցիների կողմից, և հակառակը։ Սա անվերջ շղթա է, որ միմիայն նպաստելու է էսկալացիայի աճին։ Ադրբեջանցիները հատեցին այդ կարմիր գիծը՝ առաջինը գնալով այդ քայլին և, բնականաբար, հայկական կողմը պետք է արձագանքի։ Այս միջադեպերը նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում են և հակասում են դրան։ Սա բավականին հստակ ազդակ է, որ Ադրբեջանը գնում է իրավիճակի ապակայունացման։

-Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին «իրավիճակը սրվել է» այն բանից հետո, երբ երեկ Ադրբեջանի ռազմական բեռնատարը պայթել է ականի վրա: Սա ի՞նչ միջադեպ է, արդյո՞ք իսկապես իրենց տարածքում է եղել պայթյունը, թե՞ ՀՀ-ից նոր զավթված։

-Ադրբեջանական կողմը փորձում է իր լեգենդը մշակել տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Ադրբեջանական քարոզչամեքենան շտապեց իր հաղորդագրությունը տարածել՝ հայ զինվորականներին ներկայացնելով որպես հետախուզադիվերսիոն խմբի մաս, ովքեր իբր փորձել են Ադրբեջանի տարածքում ականապատման գործողություններ իրականացնել և մատակարարումների ճանապարհներին ականներ տեղադրել՝ դա խոչընդոտելու համար։ Թե՛ Պաշտպանության նախարարությունը, թե՛ որոշ վերլուծական կենտրոններ տեղորոշում են իրականացրել և հստակ արձանագրել, որ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում, այսինքն՝ հայկական սահմաններից ներս։ Ավելին՝ Ադրբեջանը որպես հիմք տարածեց ականի վրա պայթած բեռնատարի լուսանկարներ և ըստ ադրբեջանական կողմի՝ այդ պայթյունի արդյունքում Ադրբեջանի Զինված ուժերն ունեցել են կորուստներ և վիրավորներ, սակայն «Օրբելի» վերլուծական կենտրոնում այդ լուսանկարների տեղորոշումը իրականացվել է՝ հետնապատկերում առկա է որոշակի լանդշաֆտ, և հստակ ապացուցվել է, որ ադրբեջանական զինված ուժերի՝ ականի վրա պայթած բեռնատարը ևս գտնվել է Հայաստանի սուվերեն տարածքում՝ ՀՀ-ի սահմաններից ներս, հետևաբար՝ որևէ մեկը չի կարող մեղադրել հայկական կողմին, որ մենք մեր սահմանների անվտանգության համար ականապատ գոտիներ կարող է ունենալ։

Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ գործ ուներ ադրբեջանական բեռնատարը Հայաստանի տարածքում, ավելին՝ սա անուղղակիորեն ապացուցում է, որ Ադրբեջանի բեռնատարը մատակարարումներ է իրականացնում Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զինված ուժերին։ Սա հստակ շղթայով ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք և ադրբեջանական այս լեգենդը փշրվում է և որևէ քննադատության չի կարող դիմանալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան