ՄԻԵԴ-ում ընդդեմ ՀՀ քաղաքացիների հանդես եկողը ԱԺ-ում գլխավորելու է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը.Գեւորգ Կոստանյանի առաջադրումը շահերի բախում չի՞ առաջացնի

Լուրեր

30.06.2026 | 12:04
Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու․ ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:01
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
Բոլորը

 Այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ Հանրապետական խմբակցությունը  խորհրդարանի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել նախկին գլխավոր դատախազ, խմբակցության պատգամավոր  Գևորգ Կոստանյանին: Պետաիրավականի մասով առաջարկը գուցե տրամաբանական է, քանի որ ՀՀԿ մյուս տեսանելի իրավաբանը՝ Արփինե Հովհաննիսյանը, արդեն ունի պաշտոն՝ ԱԺ փոխնախագահ է։ Սակայն այդպես ստացվում է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը  խորհրդարանում համակարգելու է մեկը, ով 2004 թվականից մինչ այս պահը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչն է, մեկը, ով հանդես է եկել իրենց խախտված իրավունքների վերականգնում պահանջող Հայաստանի քաղաքացիների դեմ՝ պաշտպանելով  պետության դիրքորոշումը։  

Արդյոք տրամաբանակա՞ն է Կոստանյանի ընտրությունը։ «Այս նշանակումը օգտակար կլինի հենց իրեն»,- պատասխանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, – «Ինչպես գիտեք, նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հանդես է գալիս որպես Հայաստանի կառավարության ներկայացուցիչ և լրացուցիչ մի գործոն՝ մարդու իրավունքների ոլորտում աշխատանք ունենալը դրական կդիտվի: Իսկ ընդհանրապես, նախկին զինվորական, ապա գլխավոր դատախազ աշխատած Կոստանյանյանի ամբիցիաները այդ ոլորտի համար չեն: Սա մի պաշտոն է՝ հետագայում ավելի լավ պաշտոն ունենալու համար: Ի վերջո, ամեն ինչ կառավարվում է մեկ կենտրոնից,  և նա պետք է խոնարհաբար ծառայի Հանրապետականին»,- նկատում է իրավապաշտպանը:

 Անձը ՄԻԵԴ-ում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ ԱԺ-ում ղեկավարելու է մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքը։ Արդյո՞ք այստեղ չկա շահերի բախում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատասխանում է․ «Գուցե անտրամաբանական է, բայց Եվրոպայի Խորհուրդը սահմանափակում չի դնում, թե ով,  ինչ պաշտոնի մարդ չի կարող լինել պետության լիազոր ներկայացուցիչ» ։ Իրավապաշտպանը գտնում է, որ Կոստանյանին այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրողները   խորքային նպատակներ չեն ունեցել։  «ԱԺ ներկա իրավիճակում, բնականաբար, Արտակ Զեյնալյանին չեն առաջարկելու և ընտրելու որպես հանձնաժողովի նախագահ: Կայուն մեծամասնությունն ում էլ առաջարկի, դրանից մեծ առումով որևէ բան չի փոխվելու: Իսկ ընդհանրապես՝ ես գտնում եմ, որ ԱԺ-ում պետք է գործի առանձին մարդու իրավունքների հանձնաժողով: Գևորգ Կոստանյանին էլ առաջադրում են, երևի ռեաբիլիտացվել է Սերժ Սարգսյանի մոտ, հո անգործ չէի՞ն թողնելու»։

     Նկատենք, որ Գևորգ Կոստանյանը բավականաչափ չարչարվել է ՀՀ նախագահի հոգատարությունը վաստակելու համար։ Իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնելով՝ նա ամեն ինչ արել է օլիգարխներին և նրանց մերձավորներին պաշտպանելու համար։ 2011 թվականի հունիսին, երբ Գևորգ Կոստանյանը զինդատախազ էր, նա առաջինը հրապարակ նետեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ  Խաչատրյանի «անմեղության» վարկածը, հայտարարելով, որ վերջինս իր տան բակում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ դեպքի վայրում չի եղել։ Եւս մեկ հիշարժան դեպք․ 2015 թվականի մայիսի 18-ին Վերնիսաժում տեղի ունեցած արյունալի դեպքից մեկ օր անց Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսան՝ Գոռ Առաքելյանը, ներկայացավ «մեղայականով», իսկ նախկին պատգամավորի   փեսայի հետ վիճած եւ հրազենային վնասվածք ստացած Ներսես Մելքոնյանին, ինչպես եւ ավելի վաղ  Սուրիկ Խաչատրյանի  տան մոտ վիրավորված գնդապետ Բուդադյանին, մեղադրանք առաջադրվեց։ Այդ ժամանակ Կոստանյանը արդեն գլխավոր դատախազ էր։

Սյուզան Սիմոնյան