Մեր տարածքում գտնվող հակառակորդի թիվը չի գերազանցում 1000-ը. ԳՇ պետի տեղակալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Մեր տարածքում գտնվող հակառակորդի թիվը չի գերազանցում 1000-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:

Նրա խոսքով՝ ստորաբաժանումների վերածելով ու հարաբերակցելով այդ ուղղությամբ գտնվող մեր ստորաբաժանումների հետ՝ հակառակորդի 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություններ չունի:

«Եթե հարցին լուծում տանք ռազմական ուժի կիրառմամբ, ապա այդ 1000 զինծառայողը մեր տարածքից դուրս գալ չի կարող: Կոչնչացնենք բոլորին անխտիր»,- նշեց Ասրյանը:

«Քաղաքական ղեկավարությունը չկրակելու հրաման չի տալիս, ռազմական ղեկավարությունն է տալիս այդպիսի հրաման»,- վստահեցրեց Ասրյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե քաղաքական ղեկավարությունը ԶՈւ-ին չկրակելու հրաման է տվել:

Ասրյանի խոսքով՝ եթե հայկական կողմը զգա, որ հակառակորդի հետ արդեն չի կարող ձեռնամարտի բռնվել, և համապատասխան նախանշաններ լինեն, որ հակառակորդն արդեն ձգտում է այլ ուղղությամբ իր պայմանները թելադրել, ռազմական ուժ կկիրառի:

«Կոչնչացնենք մեր տարածքում գտնվող հակառակորդի բոլոր զինծառայողներին: Բոլորը նշանառման տակ են, նրանց զինծառայողները, նրանց տեղադրած վրանները, միջոցները տեսանելի են: Թաքնված ուժեր չկան», – ասաց նա:

ԳՇ պաշտոնյայի գնահատմամբ, ներկայում համապատասխան նախանշաներ դեռևս չկան: Նա ընդգծեց, որ ԶՈւ-ին ոչ ոք չի արգելում պարտականությունները կատարել:

Մանրամասները՝ տեսանյութում: