Տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից. Փաշինյանը՝ նոր 6 գերիների մասին

Լուրեր

17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանին առավոտյան միջադեպ է գրանցվել: Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ Զինված ուժերի վեց զինծառայող ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ, իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, թե այս գործողություններն իրականացվել են ոչ թե դիվերսիոն նպատակներով, այլ մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով:

«Մեր զինվորները գերեվարվել են, գերեվարման հանգամանքները պետք է պարզվի, բայց մի բան հստակ է՝ դա գերեվարություն չէ, տեղի է ունեցել մեր զինվորների առևանգում ՀՀ տարածքից»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են Հայաստանի համար:

«Այդ կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող:

Շատ կարևոր եմ համարում այդ դեպքի առիթով նույնպես ընդգծել, որ հարցը ամենևին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով, սա կարևոր եմ համարում, կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի ու Զինված ուժերի դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետև զինվորները, բանակը կատարում են ՀՀ սահմանները պահպանելու իրենց գործառույթը»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա ամենևին սովորական իրադրություն չէ, Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և սա այն պարագան է, երբ Հայաստանը պետք է օգտագործի բոլոր, այդ թվում միջազգային լծակները՝ իրադրությունը շտկելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում: