Այս ներխուժումը Ադրբեջանն ու ՌԴ-ն համաձայնեցրել են․ Մեղրիում բախվում են գերտերությունների շահերը․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Factor TV-ի հյուրն «Արդար Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Կարապետյանն է։

-Պարո՛ն Կարապետյան, ինչո՞ւ Ադրբեջանը Հայաստանի տարածք ներխուժելիս կարելի է ասել՝ անտեսել է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի առկայության, հայ-ռուսական համատեղ զորախմբի, ի վերջո՝ ՀԱՊԿ-ի գործոնները, որոնց իմաստը նաև Հայաստանը պաշտպանելն է։ Տպավորություն չունե՞ք՝ ադրբեջանական կողմում վստահություն կա, որ այստեղից ո՛չ միայն հայ զինվորը, այլ նաև՝ ռուսները չեն հակադարձելու։

-Կարող եմ ասել, որ դա էլ թույլ է տալիս, որ հանրությունը տրամադրված լինի, որ սա ներքին համաձայնեցման արդյունք է, այսինքն՝ ադրբեջանական, ռուսական համատեղությամբ։ Երևի թե նկատի ունեն, որ ներքին լարվածություն չլինի, լոկալ պատերազմներ չլինեն, որը կվերածվի նաև ավելի գլոբալ պատերազմի։

-Ձեր գնահատմամբ՝ ո՞ւր է գնում ձեր նշած համաձայնեցման նպատակը։

-Իմ պատկերացումը հետևյալն է՝ լինելով Սյունիքում, ես իհարկե՝ չեմ կարող շատ չակերտներ բացել, բայց կարող եմ ասել՝ զինվորներն այնտեղ գտնվում են ո՛չ իրենց քմահաճույքով։ Այնտեղ բնականաբար հրաման է եղել, վերադասներ են եղել, այնտեղ զինվորականությունն է, որը հստակ գիտի, որ ինքը պետք է այդ րոպեին զբաղեցնի այդ տարածքը ու նույնիսկ՝ իր հետ պետք է բանակցեն այդ տարածքի համար։ Նույնիսկ այնքան են նրանք լկտիացել, որ ասում են՝ եթե հետ գնանք, նահանջենք, ապա օրինակ՝ այլ հատվածից պետք է տաք, այսինքն՝ մեր տարածքը փորձում են փոխել մեր այլ տարածքի հետ։ Սա նոնսենս և անհեթեթություն է։ Բայց և այնպես, փաստացի՝ տեղաբնիկները, համենայնդեպս՝ զինվորականն ասում էր՝ իրենց հրաման է եղել, որ կրակ չարձակեն, չփորձեն իրավիճակը էսկալացիայի տանել։

-Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն այսօր ասում է՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցներն են ՀՀ-ին հորդորել՝ հարցը չլուծել ռազմական ճանապարհով։ Սակայն մենք ի՞նչ ենք տեսնում՝ նույն ՀԱՊԿ-ն չի աջակցում ՀՀ-ին՝ դուրս մղելու ադրբեջանցիներին։ Փաշինյանն այսօր ասաց՝ ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը չի բավարարում, բայց այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրադրությունը։

Ես ՀԱՊԿ-ի գործողությունները նաև այսպես կորակեմ՝ բավականին բարձրաստիճան դիվանագետը՝ ՌԴ-ի փոխարտգործնախարարը, հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի դռները բաց են բոլորի, այդ թվում՝ նաև Ադրբեջանի առաջ։ Եթե իրենք այդպես բաց կառույց են՝ ո՞ւմ համար են բաց, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Մոզմաբիկի համա՞ր էլ են բաց։ Կամ՝ ի՞նչ է նշանակում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով առայժմ պաշտոնական հրավեր չի եղել։ Լավրովը նաև ասաց, որ պետք է լինեն դելիմիտացիոն և դեմարկացիոն աշխատանքներ և ի վերջո պետք է հաստատվի պետական սահման ասվածը, հետևության ենք գալիս, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո նրանք նույնիսկ պատրաստ են Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։ Ստացվում է՝ ուզում են բարիդրացիական, եղբայրական, հարևանության մթնոլորտ ձևավորել։

-Բայց այսօր ստացվում է՝ Հայաստանի շահերի և Հայաստանի տարածքների հաշվի՞ն են դրան գնում։

-Փաստացի՝ այո։

-Երևանում է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նա թեև տնտեսական հարցի կոնտեքստում, բայց այսպիսի միտք արտահայտեց, որ հուսով է՝ առաջիկայում կկարողանան ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում: Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարարը մինչ այդ հայտարարել էր, որ Իրանը և Հայաստանը ուղիղ բանակցություններ կանցկացնեն «Հյուսիս-հարավ» միջանցքի մի մասում հայկական երթուղու օգտագործման վերաբերյալ: Ադրբեջանի և նրա դաշնակիցների՝ Հայաստանից «միջանցք» կորզելու քաղաքականությունը նպատակ ունի փակել իրանական «Հյուսիս-հարավ» միջանցքի ճանապարհը կամ այն խոչընդոտելը և վերահսկողության տակ պահելը։

Իրավիճակը հետևյալն է՝ իրենց կոկորդին կանգնած հատվածը Մեղրին է, որը ոչ միայն առհասարակ Ադրբեջանի կոկորդին է կանգնած, այլ նաև՝ թյուրքալեզու պետությունների։ Գեոպոլիտիկ տեսանկյունից կա թյուրքալեզու ցեղերի և պետությունների միավորման միակ խոչընդոտը Մեղրու հատվածն է։ Պարսկական տրանզիտը՝ Սև ծովից Պարսից ծով տրանզիտը հակադարձում է այս մեծ պլանին։ Հետևաբար այստեղ գերտերությունների Թուրքիայի, Իրանի շահերի բախում է տեղի ունենում, որը պայմանավորված է մեր Մեղրիով։ Այ մեր դիվանագիտության գործիքակազմն ամբողջությամբ՝ բազմավեկտոր աշխատանքով, պետք է կարողանանք կյանքի կոչել Սև ծով-Պարսից ծոց տարանցիկ գոտի դառնալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան