Պաշտպանության նախարարը կմեկնի Մոսկվա․ որոշ հարցերի պատասխան պետք է ստանանք․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները ՀԱՊԿ-ի շրջանակում ՌԴ-ի հետ, որի հետ մենք, բացի ՀԱՊԿ շրջանակից, ունենք նաև երկկողմ անվտանգային համագործակցություն, Իրանի հետ ենք մենք խորհրդակցության մեջ, այսօր արտգործնախարարն էր Հայաստանում, բովանդակային շատ լուրջ քննարկումներ ենք ունեցել: Խորհրդարանում անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին ի պատասխան՝ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է արձանագրել, որ մեր հետպատերազմական անվտանգային համակարգը հիմա շատ լուրջ փորձություն է ապրում, և սա պետք է հաջողությամբ հաղթահարել: Համոզված ենք, որ այս փորձությունը ՀԱՊԿ-ը և հայ-ռուսական անվտանգային համագործակցությունը հաջողությամբ կհաղթահարի:

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնելու է Մոսկվա, հանդիպումներ և քննարկումներ է ունենալու ՌԴ պաշտպանության նախարարի հետ: Մենք հստակ արձանագրում ենք մեկ բան՝ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները պետք է մեր տարածքից դուրս գան:

Մենք ամեն ինչ անում ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու համար, բայց ողջամիտ լուծումներ չլինելու դեպքում մենք պիտի մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պահպանելու և պաշտպանելու մասին մտածենք: Բայց ուզում եմ ընդգծել, որ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն են մեզ հորդորում, որպես գործընկեր, քաղաքական եղանակներով հարցը լուծել»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ռազմական դրության անհրաժեշտություն այս պահին չի տեսնում: Այն կմտցվի միայն իրավիճակի կտրուկ սրման դեպքում»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: